4 Դեկտեմբերի, 2019

Տպավորությունս այն է, որ քաղաքապետի անձնական ամբիցիան այնպես է խեղդել ներդրողների հեռախոսազանգ ստանալիս՝ հանդիպումը դադարեցրել է և չի շարունակել՝ թքած ունենալով 400 մլն ներդրումների վրա: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը։

Նրա գրառումն ամբողջությամբ՝ ստորև․

«Երեկ նայեցի քաղաքապետի եթերը հանրայինով։ Տպավորությունս այն է, որ քաղաքապետի անձնական ամբիցիան այնպես է խեղդել ներդրողների հեռախոսազանգ ստանալիս՝ հանդիպումը դադարեցրել է և չի շարունակել՝ թքած ունենալով 400 մլն ներդրումների վրա։ Հասկանում ե՞ք՝ 400 մլն դոլար։

Շատ լավ հիշում եմ, գրեթե բոլոր կառուցապատողների և ներդրողների հետ երկար աշխատել եմ այսօր արդեն կառուցված Դավթաշենի նախագծերի վրա։

Բայց զավեշտի է նման արդեն, երբ Հայկ Մարությանը փաստաթուղթ է ցույց տալիս եթերից։ Բոլոր փաստաթղթերը, որոնք առայսօր ցույց է տվել, «ստորագրված» են Տարոն Մարգարյանի, Կամո Արեյանի, վերջերս էլ իր տեղակալներ Հրաչ Սարգսյանին, Հայկ Սարգսյանին, Արթուր Մեսչյանի կողմից։ Ես չեմ հասկանում քաղաքապետը ընդհանրապես թուղթ չի՞ ստորագրում։ Բա ի՞նչ է անում այդ պաշտոնում։

Հ.Գ. Քաղաքապետի տեղակալներն ու մնացած ենթակաները հասկանում են չէ՞՝ ոնց է «փուռը» տալու իրենց»։

 

kotayk

Լրահոս