10 Նոյեմբերի, 2017

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի փոփոխության նախագիծ է հրապարակել, որը թեեւ դեռեւս ԱԺ չի ուղարկվել, բայց հասցրել է դժգոհություն հարուցել մասնագետների շրջանում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դատաիրավական ոլորտում երկարամյա աշխատանքի փորձ ունեցող իրավաբաններից կարծիք են հայտնել, որ օրինագիծը որեւէ իրական կապ չունի հայ իրականության հետ եւ սոսկ միջազգային փորձի ընդհանրացման ու տեղայնացման արտացոլում է:

Ըստ մեր աղբյուրների՝ հայաստանյան իրականությանը կարող է համահունչ լինել միայն այնպիսի դատավարությունը, որը կբացառի դատավորների կամայականությունները, փաստաբանների «հնարքները», տեւական դատավարությունները, անհարկի ծանրաբեռնվածությունը եւ այլն: Իսկ ահա այս նախագիծը, նրանց համոզմամբ, այդ խնդիրների լուծման անգամ մոտ չի գնացել: Նշենք, որ նոր օրենսգիրքը պետք է ընդունվի եւ ուժի մեջ մտնի մինչեւ եկող տարվա ապրիլի 9-ը, երբ ամբողջությամբ ուժի մեջ մտած կլինի նաեւ նոր Սահմանադրությունը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում

kotayk

Լրահոս