7 Հոկտեմբերի, 2018
 Lragir.am-ը գրում է.

Հոկտեմբերի 6-ի ուշ երեկոյան «Այգի» ռեստորանային համալիրում հնչել են կրակոցներ, սպանվել է ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը՝ Յուվեցի Կարոն:Սպանության մեջ կասկածվում է ԱԺ մեկ այլ պատգամավոր՝ Հարություն Ղարագյոզյանը՝ Կարամելի Հարութը, որի դիակը հայտնաբերվել է այսօր՝ հրազենային վնասվածքով:

Ըստ տեղեկությունների, նրանց միջեւ գույքային վեճ է եղել։ Վեճը հարթելու համար նրանք հանդիպել են ռեստորանում։Հանդիպմանը եղել է նաև երրորդ կողմը՝ ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը՝ Հայկոոպի Աբոն։

Այս երեքն էլ ԲՀԿ պատգամավորներ են եղել: Նրանցից Կարամելի Հարութն ամենաերկարակյաց պատգամավորն է եղել, գրեթե երկու տասնամյակ, եւ այդ ընթացքում ոչ մի ելույթ չի ունեցել:Նա մի քանի կուսակցություն է փոխել՝ ՀՀՇ, Երկրապահ, ԲՀԿ, ՀՀԿ, նայած թե այդ պահին որ կուսակցությունն էր անցողիկ իր համար:Նրա անունը շոշափվում էր ընտրական փուլերում տարբեր հանցագործությունների եւ սպանությունների համատեքստում:Ռոբերտ Քոչարյանը նրա միջոցով ցանկանում էր ոչնչացնել Հրանտ Վարդանյանի Գրանդ քենդին եւ ընդհանրապես բիզնեսը:Ոչ պակաս «ստաժավոր» են նաեւ Յուվեցի Կարոն ու Հայկոոպի Աբոն: Վերջինիս որդին հիմա էլ ԲՀԿ պատտգամավոր է:Այս մարդիկ իրենց մանդատները գնել են փողով, անօրինական տնտեսական քվոտաների դիմաց:Ներկայում, երբ չկա քրեա-օլիգարխիայի իշխանությունը եւ չկա դրա ներկայացուցիչների «արբիտրը», հին պատմությունները ջրի երես են ելնում, եւ արյունալի ռազբորկաները տեղի են ունենում արդեն իրար միջեւ: Նախկինում դրանք ուղղված էին հանրությանը:Անօրինական տնտեսական քվոտաներով առաջացած սեփականության խնդիրն այլ կերպ չի կարող լուծվել, քան արյունոտ ռազբորկաների միջոցով:Մյուս կողմից, սա քրեա-օլիգարխիայի քայքայման վերջին ստադիան է, որը հետեւում է քաղաքական լծակների կորստին:Սա կրակոց է նաեւ օրինականությունից ու Սահմանադրությունից ներկայում ճամարտակող քրեա-օլիգարխիայի քաղաքական ցուցանակ-սպասարկուներին՝ ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ եռյակին,

որոնք իշխանության են եկել այդ համակարգի փողերով եւ փորձում են արհեստականորեն երկարացնել այդ մեռյալ համակարգի կյանքը:

kotayk

Լրահոս