25 Հոկտեմբերի, 2017

ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանը հանկարծ որոշեց մտահոգվել բանակի և զինծառայողների խնդիրներով: Սա անսպասելի անցում էր, սակայն պատճառն անմիջապես հայտնի դարձավ, քանի որ Քեթրինի Միհրանին բացառապես հետաքրքրում էին ոչ թե զինվորականները, այլ նրանց տրամադրվող փողերը, ավելի կոնկրետ` ծառայողներին տրվող դրամական բավարարումը: Եվ ահա այդ մի քանի դրամի ճակատագրով տապակվող պատգամավորը պաշտպանության նախարարին հարցնում է. «Չե՞ք կարծում, որ դրամական բավարարումը պետք է փոխարինվի իրային բավարարմամբ, դրանով կտնտեսվի ֆինանսական ռեսուրսներ, կբարձրանա արդյունավետությունը: Գիտեմ, որ զինծառայողները գնումներ են կատարում հարակից վաճառակետերից, շատ ավելի բարձր գներով բնականաբար կգնեն այն, ինչ գնում են և Աստված գիտի, թե ինչ որակի պարագաներ կգնեն: Չե՞ք տեսնում վտանգ, որ գումարը, որը տրամադրվում է զինծառայողներին, նպատակային չեն ուղղվի, այդ գումարը կծախսվի այլ բաների համար, որի արդյունքում բանակն այլ խնդիրներ կունենա»:
Միհրան Պողոսյանն առավել քան անկեղծ չէ: Նա հասկանում է, որ դա իր գործը չէ, թե զինվորն ինչպես կտնօրինի իր փողերը: Բայց միևնույն է, խցկվում է այդ դաշտի մեջ` հրաշալի հասկանալով, որ, օրինակ, ինքը ոչ մի գնով չէր համաձայնի, որ իրեն էլ ամեն անգամ գումարի փոխարեն ապրանք տային: Միայն թե մտքին այս անգամ ուրիշ բան կա: Հավանաբար, հոգու խորքում հույսեր է փայփայում, որ գուցե թե կարողանա հենց ինքը անհրաժեշտ ապրանքները մատակարել բանակին: Եվ դրա համար էլ հանկարծ վերհիշում է, որ ինքը նաև տնտեսագետ է ու այս անգամ «գիտության» դիրքերից է գրոհում` պնդելով, որ ֆինանսական ռեսուրսները արդյունավետ չեն ծախսվում, պետք է վերանայել: Ըստ նրա, չպետք է հարստացնել ինչ-որ վաճառակետերի, պետք է համակարգված կազմակերպել:
Փաստորեն Միհրան Պողոսյանը ոչ միայն դեմ է, որ զինվորներին փող տրվի, այլև չի ցանկանում, որ վաճառակետերը հարստանան: Քեթրինի Միհրանն ընդհանրապես չի սիրում, որ որևէ մեկը հարստանում է, բացի իրենից: Եվ քանի որ նախարար Վիգեն Սարգսյանը համաձայն չէր նրա հետ, ապա ԴԱՀԿ նախկին պետին առաջիկա օրերին սպասվում են վատ տրամադրություն, մտատանջություններ ու հոգեկան տվայտանքներ:

Shame.am

kotayk

Լրահոս