2 Նոյեմբերի, 2016

Armlur.am-ը գրում է․

Երեկ հայտնի դարձավ, որ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երկամսյա կալանքի որոշում է կայացվել Օշական համայնքի բնակիչ 27-ամյա Ալբերտ Մելիքյանի նկատմամբ: Վերջինս, պարզվում է, քրեական աշխարհում հայտնի Գեւորգ Մելիքյանի` Օշականցի Գեւորիկի եղբոր որդին է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով, այն է` մի խումբ անձանց կողմից ծանր մարմնական վնասվածքներ պատճառելը: Ալբերտ Մելիքյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

Իսկ ինչում է մեղադրվում Ալբերտ Մելիքյանը

Դեռեւս այս տարվա օգոստոսի 4-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Սուր կտրող-ծակող առարկայից ստացած մարմնական վնասվածքներով Աշտարակի բժշկական կենտրոն էին տեղափոխվել 4 հոգի` Աշտարակի բնակիչներ 40-ամյա Վաչե Մովսիսյանը, 47-ամյա Գեւորգ Գարանյանը, 32-ամյա Ռաֆիկ Ջուլհակյանը եւ 37-ամյա Արման Միրզոյանը: Եվ ըստ պաշտոնապես չհաստատված լուրերի` կատարվածում մեղադրվում է քրեական հեղինակություն Օշականցի Գեւորիկի եղբորորդին` Ալբերտ Մելիքյանը: Shamshyan.com-ի փոխանցմամբ` հանցագործությունը կատարելուց հետո Ա. Մելիքյանը դեպքի վայրից փախուստի է դիմել BMW X5 մակնիշի 39 ԼՍ 999 համարանիշի ավտոմեքենայով: Իսկ դեպքի վայրում հայտնաբերվել է Toyota Land Cruiser մակնիշի 31 VN 333 համարանիշի ավտոմեքենա, որի վրա եղել են արյան հետքեր: Հասկանալու համար` որտեղ է հետախուզման մեջ գտնվող մեղադրյալը, «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց նրա հոր` Սաշա Մելիքյանի հետ: Վերջինս վստահեցրեց, որ որդու նկատմամբ զրպարտություն է իրականացվում:

Շարունակությունն՝ այստեղ 

kotayk

Լրահոս