9 Սեպտեմբերի, 2020

«Ժամանակ» թերթը գրում է.

«Վրացական մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Հայաստանի որոշ գործարարներ սպասում են Վրաստանում հոկտեմբերի 31-ին նշանակված խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, որպեսզի խոշորածավալ ներդրումային ծրագիր սկսեն:

Խոսքը մոտ 200 միլիոն դոլարի մասին է, որով Ռուսաստանից Աբխազիայով, Վրաստանով դեպի Հայաստան կառուցվելու է 5G ցանցի օպտիկամանրաթելային մալուխ: Իսկ ընտրությունների արդյունքները կարևոր են այնքանով, որ այս ծրագիրը հնարավոր կլինի իրականացնել, եթե Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթեն կամ գոնե զգալի ձայներ ստանան պրոռուսական քաղաքական ուժերը, ինչի դեպքում միայն հնարավոր կլինի ծրագրին վրացական կողմից հավանություն տալը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

 

kotayk

Լրահոս