22-ամյա երիտասարդի ականջը չի գտնվել, նրան արհեստական ականջ կտեղադրեն. մանրամասներ

4
 Երեկ՝ փետրվարի 16-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզի Առափի գյուղում գտնվող «Փակ ծառ» ռեստորանի մուտքի մոտ: Վիճաբանության ժամանակ կտրել էին  գյումրեցի 22-ամյա Արթուր Տոնապետյանի ականջը:

Աջ ականջախեցու տրամվամտիկ լրիվ անդամահատումով և պարանոցային արտաքին վերքերով  երիտասարդը տեղափոխվել էր Գյումրու բժշկական կենտրոն:

«Ներկա պահին հիվանդի առողջական վիճակը պլաստիկ վիրաբույժը գնահատում է միջին ծանրության: Նա այս պահին ստանում է ստացիոնար բուժօգնություն, դեռ պարզ չէ, թե երբ կտեղադրվի արհեսատական ականջը քանի որ առաջիկա մի քանի օրը պետք է համապատասխան բուժումներ ստանա, վերքը մշակվի»,- այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասել է ԲԿ-ի մամուլի քարտուղար Նարեկ Կիրակոսյանը:

Նրա խոսքով՝ նախատեսվում է պլանային վիրահատություն, որի միջոցով պետք է հասկանալ, թե ինչ տարբերակով են տեղադրելու արհեստական ականջը: Հիվանդի օրգանիզմի դիմադրողականությունից կախված պարզ կդառանա առաջիկա բուժումը: Մոտ երկու- երեք օրվա ընթացքում պլաստիկ վիրահատությունը կկատարվի:

Մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն փնտրվում էր երիտասարդի ականջը, սակայն պետք է տեղեկացնենք, որ դա այլևս հնարավոր չէր, քանի որ հենց կտրված պահից գոնե 3-6 ժամվա ընթացքում պետք է վիրահատությունը կատարվեր: