12 Հունվարի, 2018

ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2017 թ. դեկտեմբերի 14-ի վճռով 2015 թ. «Արմավիր» ԲԿ-ում մահացած 4-ամյա Կարինե Հովհաննիսյանի մահվան մեջ մեղադրված բժշկուհի Ա. Պետրոսյանը 890.000 ՀՀ դրամ նյութական վնասի փոխհատուցում կտրամադրի տուժող կողմին: Այս մասին հայտնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:

Ani Product

Ա. Պետրոսյանը ոչ պատշաճ բժշկական օգնություն տրամադրելու  համար 2016 թ. հունիսի 2-ին դատապարտվել է 3 տարի ժամկետով ազատազրկման` որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկվելով 1 տարի 6 ամիս ժամկետով (Վերջինս մեղադրվում էր նաև նույն մարզի բնակիչ 5-ամյա Էրիկի մահվան մեջ): Նա այժմ իր պատիժը կրում է բաց ռեժիմով:

Ani Product

Կարինե Հովհաննիսյանի իրավահաջորդ Հակոբ Հովհաննիսյանն ու նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը երեխայի մահվան պատճառ դարձած բժիշկ Ա. Պետրոսյանից 2.000.000 ՀՀ դրամի չափով նյութական վնասի փոխհատուցում էին պահանջել:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված հայցով նրանք հիմնավորումներ էին ներկայացրել այն մասին, որ 4-ամյա երեխան գտնվել է պետության վերահսկողության ներքո, և տվյալ դեպքում պետությունը պարտավոր էր երաշխավորել նրա կյանքի իրավունքը, որն ամրագրված է ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով:

Լրահոս