20 Հունիսի, 2018
Արդեն մի քանի ժամ է՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության մեծ թվով ծառայողներ շրջափակել են «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության շենքը:

Ոստիկանության ծառայողները ստուգումներ են իրականացնում ընկերությունում: Նշենք, որ ըստ որոշ տեղեկությունների՝ այս ընկերությունը, որը Հայաստանում արագաչափեր եւ տեսախցիկներ է տեղադրում, կապվում է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանի անվան հետ:

ՀՀ ոստիկանությունից ասացին, որ այս պահին ոստիկանները գործողություններ են իրականացնում ընկերությունում:

kotayk

Լրահոս