Մալիշկայում ընտրակաշառք է բաժանվու՞մ

27

Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու հանրապետության մի շարք համայնքներում։

Ի դեպ խոսակցություններ կան,որ 
վաղ առավոտից Վայոց ձորի մարզի  Մալիշկա գյուղում  ընտրակաշառք է բաժանվում, նախկին համայնքի ղեկավարի թիմի կողմից ։

Mnews.am փորձեց կապ հաստատել ղեկավարի թեկնածու Մհեր Մովսիսիյանի հետ ,ով հարցը լսելուց հետո ասաց․-, «Ամեն ինչ շատ հանգիստ է ընթանում, ,չկա նման բան ,սուտ լուրեր են ,թող ընտրվի այն մարդը ,ում գյուղում կցանկանան առաջնորդ տեսնել»։

Ընթերցողին հիշեցնենք, որ Մհեր Մովսիսյանը հետհեղափոխական շրջանում հարկադրաբար  հրաժարական տվեց համագյուղացիների կողմից կազմակերպված բողոքի ակցիաների ճնշման արդյունքում։