24 Սեպտեմբերի, 2019

ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում` ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23: 59-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Բջնիի առանձնատներից մեկում դի կա:

Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ, որտեղ գլխի շրջանում հրազենային վիրավորումով հայտնաբերվել է Հայկ Հարությունյանի դին:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր, հրազեն և պարկուճ:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Հիշեցնենք՝ Հայկ Հարությունյանը 2003-2008թթ զբաղեցրել է ՀՀ Ոստիկանության պետի պաշտոնը։ 2019-ի գարնանը նա հարցաքննվել էր Մարտի 1-ի գործի շրջանակում:

kotayk

Լրահոս