5 Հունվարի, 2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, գլխավոր դատախազության միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Եղիազար Ավագյանը և գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանը հունվարի 11-13-ին մեկնում են Մոսկվա:

Համապատասխան որոշման մեջ ասվում է.

Ani Product

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

Ani Product

1. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Եղիազար Ավագյանի և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանի՝ Ռուսաստանի Դաշնության դատախազության կազմավորման 300-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու նպատակով 2022 թվականի հունվարի 11-13-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Ընդունել ի գիտություն, որ Արթուր Դավթյանի, Եղիազար Ավագյանի և Արթուր Բաղդասարյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման օրապահիկը և գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

 

Կիսվեք նյութով՝

Լրահոս