17 Դեկտեմբերի, 2021

Վարչապետի որոշմամբ ստեղծվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների իրականացման աշխատանքները համակարգող միջգրատեսչական հանձնաժողով:

Ani Product

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝

Ani Product

1. Հայաստանի Հանրապետության կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով (Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան ստորագրվել է

1950 թվականի նոյեմբերի 4-ին, Հռոմում) ստանձնված միջազգային պարտավորությունների իրականացման աշխատանքները համակարգելու, ոլորտային շարունակական բարեփոխումներ իրականացնելու, խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների ճանապարհային քարտեզ մշակելու նպատակով՝

ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը՝ համաձայն N 1 հավելվածի. հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի։

2. Սույն որոշման 1-ին կետում նշված միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին՝ յուրաքանչյուր կիսամյակ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն կատարված աշխատանքների վերաբերյալ»,- ասված է որոշման մեջ:

Կիսվեք նյութով՝

Լրահոս