6 Հոկտեմբերի, 2022

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարգադրել է արգելել երկրում թանկացումները։ Իր որոշման մասին նա հայտարարել է գնաճի հարցով տնտեսական բլոկի հետ հանդիպմանը։ Այս մասին գրում է «Белта» գործակալությունը։

«Հոկտեմբերի 6-ից ցանկացած թանկացում արգելվում է։ За-пре-ща-ет-ся! Այսօրվանից, ոչ թե վաղվանից։ Ուստի այսօրվանից թանկացումներն արգելված են։ Եվ Աստված մի արասցե հաշվապահությունում ինչ-որ մեկը հետադարձ գործ անի, ինչ-որ հաշվարկներ, վերահաշվարկներ»,- ասել է Լուկաշենկոն։

Ani Product
Ani Product

 

Լրահոս