29 C
Yerevan
Չորեքշաբթի, Հուլիս 15, 2020

ԱԱԾ-ի նոր 29-ամյա տնօրենի ստացած առաջին ապտակը. Արսեն Բաբայան

33
goodwinbe

«ԱԱԾ-ի նոր 29-ամյա տնօրենի ստացած առաջին ապտակը` դատարանը մերժեց Գ.Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը, հավանաբար արձանագրելով նաև, որ ընտրակաշառքների վերաբերյալ գործերը ԱԱԾ-ի քննչական ենթակայության ներքո չեն կարող քննվել։

Ստացվում է, որ ճիշտ էր ԱԱԾ նախորդ տնօրենը, որ չէր կատարում վարչապետի անօրինական հանձնարարությունը։ Տեսնենք քանի նման տապալումից հետո ԱԱԾ նոր տնօրենը կարժանանա նախորդի ճակատագրին և Նիկոլը քանի նման ապտակից հետո կհասկանա, որ անօրինական քայլերը երկար չեն կարող գոյատեւել»։