14 Դեկտեմբերի, 2016

Գլխի շրջանում հրազենային վնասվածքով հայտնաբերված ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Ռոմիկ Հարությունյանի եղբոր հետ կատարված դեպքը ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանի կարծիքով, ավելի շատ նման է ինքնասպանության: «Շատ նման է ինքնասպանության, բայց նախաքննական մարմինը կպարզի, ուրիշ տեղեկություն չունեմ, որ եզրահանգման գամ: Ցանկացած մահ, որպես կանոն, առեղծվածային է լինում, տեւական ժամանակ վարձով բնակվելու հանգամանքն էլ առեղծվածային երանգ է տալիս, բայց սպասենք ՝տեսնենք ինչ կասի նախաքննությունը»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը: Գուրգեն Եղիազարյանն անձամբ չի ճանաչել Ռոմիկ Հարությունյանի եղբորը, տեղեկություններ չունի՝ ինչու էր նա վարձով բնակվում նկարիչների միության շենքում, բայց ծանոթ է Ռոմիկ Հարությունյանին ու նա մշտապես, ըստ պարոն Եղիազարյանի, դրական հատկանիշներով է աչքի ընկել. «Նա լուրջ անձնավորություն էր, բավական լավ աշխատող է եղել»: Հիշեցնենք, որ, 2016 թվականի դեկտեմբերի 14-ին՝ ժամը 00:20-ին, ահազանգ է ստացվել, որ «Նկարիչների Միության» շենքի՝ Երևան քաղաքի Աբովյան փողոցում գտնվող հյուրանոցում մահացել է 56-ամյա Ռոբերտ Հարությունյանը: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ փորձագետի և դատաբժշկի հետ միասին: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է Երևան քաղաքի բնակիչ, 1960 թվականին ծնված Ռոբերտ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Զննությամբ վերջինիս աջ ձեռքում հայտնաբերվել է «ԳԼՕՔ 19, ՄԱՅ 289» տեսակի ատրճանակ, իսկ հատակին՝ մեկ պարկուճ և գնդակ:

Ani Product

ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալի եղբոր մասին

Ani Product

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2016/12/14/837354/

 

Լրահոս