ԱԺ պատգամավորն ու Աղվան Հովսեփյանը թշնամացել են, բայց համատեղ բիզնես ունեն. «Փաստ»

0

«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստի» տեղեկություններով վերջին շրջանում չափազանց լարվել են ապարանցիներ` ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանի և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հարաբերությունները: Պարզվում է, որ երբեմնի ընկերները, ովքեր իրար հետ տարբեր բիզնեսներ են հիմնել, այժմ միմյանց հետ չեն շփվում: Ավելին, նույնիսկ թշնամական հարաբերություններ ունեն: Սակայն հետաքրքիրն այն է, որ նման հարաբերությունները չեն խանգարում համատեղ բիզնես գործունեություն ծավալել և փաստորեն՝ շահույթ ստանալ:
Մեր տեղեկություններով` նրանք համատեղ բիզնեսում խնդիրներ չունեն, շփվում են իրենց մարդկանց միջոցով: Իսկ այ, անձնականում իրար տանել չեն կարողանում:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: