26 Նոյեմբերի, 2016

ՀՀԿ 16-րդ համագումարն առավելապես «ուժի ցուցադրության» գործընթաց է, քան կուսակցական գործունեության բաղկացուցիչ մաս։ Այն կայանալու է այսօր, առավոտյան ժամը 11-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, մասնակցելու են մեծ թվով պատվիրակներ, հրավիրյալներ։ Հրապարակվելու է յոթ հազար նոր անդամագիրների մասին «հուժկու» տեղեկատվությունը։ ՀՀԿ նախագահը հանդես է գալու հաշվետվությամբ, ՀՀԿ կանոնադրությունում եւ ծրագրում փոփոխություններ, լրացումներ են կատարվելու։ Ապա գալու է վճռական պահը՝ ՀՀԿ նախագահի, գործադիր մարմնի, վերստուգիչ հանձնաժողովի անդամների ընտրություն եւ ՀՀԿ համագումարի բանաձեւի ընդունում։

Ani Product

Hraparak.am

Ani Product

Կիսվեք նյութով՝

Լրահոս