« Այս իշխանությունը փող է բաժանում, որ կրկին գա իշխանության և գալիս է իշխանության, որ փող աշխատի». Ռազմիկ Թևոնյան

16

Արարատի մարզում Հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակում ընդգրկվելու ցանկություն ունեն տարածաշրջանի գրեթե բոլոր հեղինակությունները, այդ թվում՝ մեծամասնական ընտրակարգով ընտրված գրեթե բոլոր պատգամավորները: Տեղեկություններ կան, որ ընդդիմադիրներից շատերը ձեռքերը լվացել են այս մարզից, ամենաակտիվը «Ելք»-ն է՝ «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և  «Հանրապետություն» կուսակցությունների ձեւավորած դաշինքը, որը հետևողական աշխատանքներ է տանում մարզում ոչ պակաս ազդեցիկ ընդդիմադիր թեկնածուներ հավաքագրելու հարցում։ Կուսակցությունները հայտարարել են, որ 2017 թվականի խորհրդարանի եւ ավագանու ընտրություններին կմասնակցեն միասնաբար:

Հարազատ մարզում Արամ Սարգսյանի շրջապատը նույնպես մեծ է, որոշ տեղեկություններով՝ ընդդիմադիր դաշինքին կաջակցի Արարատում հայտնի Ձկոն, նույն ինքը՝ Նորիկ Պողոսյանը՝ Վազգեն Սարգսյանի հավատարիմ ընկերներից մեկը, որը նաեւ մարզի երկրորդ ցեմենտի գործարանի սեփականատերերից է։ «Ելք»-ի ցուցակում ընդգրկվել է  նաև Ռազմիկ Թևոնյանը՝ Երասխի գինու գործարանի սեփականատերը։

Ռ.Թևոնյանը 2012 թվականին մեծամասնական ընտրակարգով առաջադրվեց մարզի թիվ 18 ընտրատարածքում ու պարտվեց Արայիկ Գրիգորյանին։

 – Պարոն Թևոնյան, Արարատում թեժ պայքար է սպասվելու: Ի՞նչ եք կարծում, կկարողանա՞ք այդ պայքարում հաղթող դուրս գալ:

– Ինձ համար նպատակային չէ անցողիկ շեմը: Նպատակն այն է, որպեսզի կուսակցությանը շատ ձայն բերեմ:

-Ի՞նչն առիթ հանդիսացավ ևս մեկ անգամ Ձեր առաջադրվելուն:

-Փոփոխությունների գրավականը իրագործելու համար, որովհետեև նման ձևով եթե շարունակենք, մեր երկրին լավ բանի առաջ չի կանգնեցի, մեր երկրին պետք է ճիշտ ընտրություններ, որ ձևավորվի թե օրենսդիր, թե գործադիր, թե դատական ,թե քաղաքական համակարգերում առողջ մթնոլորտը: Իշխանություններն ուրիշ ընտրություն չունեն, եթե նույն կերպ շարունակեն կեղծիքների ճանապարհով դա կործանարար կլինի մեր հասարակության համար: Ճիշտ արագ զարգացման ուղղին է պետք որդեգրել, մենք դեռ չենք որդեգրել:Արդար ընտրությամբ հանրությունից քվե ստանալն իրենց դեպքում չի աշխատելու: Այս իշխանությունը փող է բաժանում, որ գա իշխանության, եւ գալիս է իշխանության, որ փող աշխատի:Այս մոտեցման դեմ պետք է պայքարենք…

– Ընտրությունները և իրենց արդյունքներն կարող են և ոգևորել առաջադրված թեկնածուին և գոտեպնդել. ինչպիսի՞ արդյունքներ եք ակնկալում:

-Երբեք վատ չեմ ընդունել պարտությունը, ի վերջո պայքարում ենք իշխանական համակարգի դեմ, բայց աննոռմալ է երբ իշխանական համակարգը գնում է ընտրակեղծիքների, ինչ արել արել են, դա մնում է անցյալում, հիմա ժամանակն է փոփոխության: Մենք ահավոր մեծ ցուցանիշ ունենք արտագաղթի, ունենք խնդիրներ և անհասկանալի օրենքներ, որոնց առկայությունն ու կիրառությունը անիմաստ է: Ամեն դեպքում սա մեր երկիրն է և պետք է հաշվի առնվի բոլորիս կարծիքն ու միտքը: Բողոքես-չբողոքես, սրանց վրա չի ազդում…              Կարելի է ասել,միտումնավոր այս երկիրը տանում են կործանման:

Դուք մեծամասնական ընտրակարգով պարտվեցիք իշխանության թեկնածուին, գիտեք, որ նոր ռեյտինգային ընտրակարգն ավելի է մեծացրել հաղթելու հավանականությունը։

– Ես չգիտեմ մանրամասն, բայց էս իշխանություններն ինչ անում են, ընդունելի չեն ինձ համար։ Չեն կարող իրենք լավ բան անել, փոփոխություն անել։ Գործելու եմ ընդդիմադիր դաշտում։

– Ինչպե՞ս ստացվեց, որ առաջադրվում եք «Ելք» դաշինքով:

– Եթե կա խումբ, առավել ևս, որ այն համախմբված է, հաստատ փոփոխություն կլինի: Տեսանք ,թե ինչպես կազմավորվեց դաշինքը, և ինչպես ցանկացած կուսակցություն, կունենա և իր բացասական և դրական դրսևորումները: Ես գտնում եմ, որ «Ելք» դաշինք միավորվեց և մեկը մյուսին լրացնում է, քաղաքական աշխարհում դարձան մեկ բռունցք, առաջարկություն ստացա և միացա: Այն ուժը, որը փոփոխության է միտված , ես կողմ եմ նրանց հետ, նշանակություն չունի կուսակցական պատկանելիությունը:

Իսկ դժվար չ՞է այս կուսակցական ճահճում ճիշտ կողմնորոշվել և պայքարել հանուն իշխանափոխության:

– Իհարկե կեղմնորոշվելու խնդիրը միշտ կա, բայց մարդիկ դա տեսնում են, երբ նկատելի է հենասյունը, երբ ինչ որ ապավեն կա: Մեր պայքարն իշխանափոխությունն է, այդ հարցի լուծմամբ շատ հարցերի պատասխաններ կտրվեն:                                                    Յուրաքանչյուր քաղաքական գործչի առաջնահերթ խնդիրն է հայրենասիրության գաղափարակից լինելը, ինչպես նաև երկրի ու երկրի բնակիչների նկատմամբ չստելու կարողությունը: Իշխանությունը պիտի գիտակցեր, որ վաղուց պիտի ծառայեր երկրին, ամեն դեպքում էլի ուշ չէ: Կյանքը փոխադարձ ծառայություն է, որին պետք է տիրապետի մեզանից յուրաքանչյուրը:

Իսկ ներկայումս ինչպիսի՞ գործունեությամբ եք զբաղվում:

– Նախկինում, երբ ինքնապաշտպանական ջոկատում էի, Վազգեն Սարգսյանի խորհրդով մնացի գործարանում և սկսեցի աշխատել: Գործարանը գտնվում է սահմանային հատվածում, մի քանի մետր այն կողմ թշնամու սահմանն է, այդքան դժվար պայմաններով է աշխատում գործարանը: Ցավալի է իհարկե, երբ այս դժվար ժամանակահատվածում գործարանին աջակցությունն էր հարկավոր, ոչ մի բանկ չօժանդակեց և ընդհակառակը՝ մերժեց և այլևս չանդրադարձավ խնդրին: Իսկ հետո խոսում ենք սահմանների պահպանման և անձնվիրաբար ծառայության մասին: Կեցությունն է որոշում գիտակցությունը…

 Հաշվի առնելով, որ Արարատի մարզում ազդեցիկ, ռեսուրսակիր թեկնածուների պակաս չկա, ինչպե՞ս եք Ձեր շանսերը գնահատում։

– Չընտրվելու դեպքում ինձ չեմ խփի  (ծիծաղում է):