12 Փետրվարի, 2017

Կոտայքում ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում կլինեն պատգամավորներ Վարդան Այվազյանն ու Արտակ Դավթյանը, առաջինը կլինի Չարենցավանի եւ հարակից բնակավայրերի ձայն հավաքողը, երկրորդը՝Աբովյանի: Քննարկվում է նաեւ Բարսեղ Բեգլարյանի՝Ֆլեշի Բարսեղի սանիկի թեկնածությունը: Ինչպես նաեւ  Չարենցավանում գործող «Ասկե գրուպ» ընկերության ղեկավար Վահան Հարությունյանի թեկնածությունը։ Վերջինս Սերժ Սարգսյանի ընկեր, գործարար Միշա Հարությունյանի որդին է եւ ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի զարմիկը։ Սակայն վերջինին ամենայն հավանականությամբ Սերժ Սարգսյանը համամասնական ցուցակում կտեղավորի, քանի որ նա Չարենցավանի լայն հասարակության կողմից այնքան էլ ընդունված չէ, իսկ Սերժ Սարգսյանը ցանկանում է նրան տեսնել խորհրդարանում:

Ani Product

Մեր ունեցած տեղեկություններով, ՀՀԿ-ն հարցում է անցկացրել,ըստ որի Չարենցավանում ամենաբարձրը Վարդան Այվազյանի վարկանիշն է,ինչի արդյունքում էլ որոշում է կայացվել ռեյտինգային ցուցակում ընդգրկել Վարդան Այվազյանին:

Ani Product

Լրահոս