1 Հունիսի, 2017

Այսօր՝ «Հրապարակ» թերթը գրել էր, որ Արարատի մարզի Սուրենավան համայնքում հունիսի 18-ին կընտրեն համայնքի ղեկավար: Առաջադրվել են երկու թեկնածու՝ ՀՀԿ-ական, գործող գյուղապետ Կարո Կարապետյանը եւ «Ծառուկյան դաշինքի» ներկայացուցիչ Վազգեն Ղազարյանը։ Նաև նյութում տեղ էին գտել երկու թեկնածուների լարված հարաբերությունների ,թեժ պայքարի ,ինչպես նաև անձնական կյանքին վերաբերող մանրամասներ:

Ani Product

Mnews.am-ին հաջողվեց կապ հաստատել թենածուներից մեկի ՝ Կարո Կարապետյանի հետ, ով լսելով մեր հարցն ասաց, «Չի կարելի նման տարբերակներով, սխալ ինֆորմացիայով փորձել խաղալ մարդու անվան հետ, դե հասկանալի է, ՏԻՄ ընտրություններ են և առհասարակ՝ Հայաստանում ընտրական գործընթաց է սկսվել, կան մարդիկ, ովքեր իմ անունը շրջանառելով ուզում են ինքնահաստատվել. դա նրանց չի հաջողվի,վերջերս համայնքը հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում, ․չգիտեմ  ում ձեռագիրն է իմ անձնական դժբախտությունը անընդհատ շահարկել ։ Իհարկե, հասկանալի է նախատրամադրվածությունը մի համայնքում, որտեղ առաջադրված երկու  թեկնածուներս ներկայացնում ենք հակառակ բանակներ,բայց  դա ի՞նչ կապ ունի իմ ընտանեկան ողբերգության հետ»:

Ani Product

Վերջին տարիներին կարծես սև ամպեր են կուտակված, համայնքապետ Կարո Կարապետյանի գլխին, մեկը մյուսի ետևից հաջորդում էին դժբախտությունները, սակայն դա մեր քաղաքակիրթ և միևնույն ժամանակ քաղաքակրթությունից հեռու երկրում առիթ չի հանդիսանում  ոմանց համար, «կոզր» ունենալ և ընտրություններին ընդառաջ նենգաբար հիշեցնել դժբախտ դեպքերը: Ի՛ վերջո, պետք է տարանջատել անձնական կյանքն ու քաղաքականը:

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Սուրենավան համայնքի ղեկավար ՝ Կարո Կարապետյանն իր խոսքում հավելեց նաև,- «Թո՛ղ ամեն բամբասող ու ծառի տակ փսփսացողը ձայն բարձրացնի ու ասի, որ ինձ չի ընդունում կամ ղեկավարությանս դեմա, մի րոպե էլ չեմ մնա, Աստծու սիրուն մի կապեք մեկը մյուսի հետ, տղայիս մահը անձնական վիշտս է, մի դարձրեք մատի փաթաթա և մի քաղաքականացրեք: Իսկ ինչ վերաբերում է մեր ժողովրդի ընդդիմադիր տեսակ լինելուն, ասեմ, այո՛, մեր բնակիչը հետևողական է և պահանջատեր, Աժ խորհրդարանական  ընտրություններին մեր բնակիչները առավելագույն ձայները տվեցին ՀՀԿ թեկնածուին ՝ Արայիկ Գրիգորյանին, ով միշտ մեր կողքին է, մեր գյուղացու ընկերն է: Մենք պիտի հասնենք այն գաղափարին, որ ընտրություններով ոչինչ չի սահմանափակվում, արդյունքում տուժում են միայն մարդկային փոխհարաբերությունները, համենայնդեպս մինչև այսօր տույժն ավելի շատ է եղել, քան դրական արդյունքները»:

Հաջող ընտրություններ եմ մաղթում բոլորիս և ակնկալում եմ գյուղացիներիս ակտիվ մասնակցությունը:

 

 

Լրահոս