8 Փետրվարի, 2017

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ նախկին վարչապետ ու նախկին ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանը չի ասել, թե նեղացած է ՀՀԿ-ից: «Ինքը նման բան ասե՞լ է, թե նեղացած է : Ես չեմ լսել նման բան»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Ani Product

Հարցին, թե Հովիկ Աբրահամյանից հետո ՀՀԿ-ը, կարծես, դժվար է կողմնորոշվում  շտաբի պետի նշանակաման հարցում, արդյոք նրան արժանի փոխարինող չեն գտնում, Վ. Բաղդասարյանն արձագանքեց. «Ես բազմիցս ասել եմ, անփոխարինելի մարդիկ չկան, և որ դեռ Հովիկ Աբրահամյանը մեր կուսակցության մեջ էր այդ ժամանակ էլ չէինք հայտարարել շտաբի պետի անունը: Մեր որոշումները կան, դուք դրա մասին տեղյակ կլինեք»:

Ani Product

Լրահոս