Արդարացի է, երբ հարցնում են՝ ՀԱՊԿ-ը կա՞, թե՞ չկա. Անդրանիկ Քոչարյան

ՀԱՊԿ-ի հետ դեռ երկար ճանապարհ պետք է անցնենք, որ այդ կառույցը կայանա, բայց ՀԱՊԿ-ը միայն Ղազախստանը, Ղրղզստանը կամ մեկ ուրիշ երկիր չէ, մենք հիմնադիր անդամ ենք, և այնտեղ կա Ռուսաստանը, բայց մենք առանձին Ռուսաստանի հետ ունենք ռազմավարական համագործակցության մասին շատ լուրջ պայմանագիր, եւ Ռուսաստանը հրադադարի պահպանման երաշխավորն է, իսկ դրադադարը երեկ խախտվել է:

Ani Product

Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով հայ-ադբրեջանական սահմանին տիրող իրավիճակին:

Ani Product

«ԱԺ-ում այսօրվա քննարկումների թեման դա էր՝ մենք, ի վերջո, ՀԱՊԿ-ում մեր ունեցած ներկայությունը պարտավորություններից բացի խնդիրներին լուծում տալի՞ս է: Հասարակությունն արդարացի է, երբ հարց է հնչեցնում՝ ՀԱՊԿ-ը կա՞, թե չկա, եւ ինչներիս է այն պետք, ես էլ իմ ելույթներում հնչեցրի՝ ՀԱՊԿ-ը կա՞, թե՞ ոչ: Մեր դաշնակիցը մինչեւ երեկ հրադադարի պահպանման հարցով երաշխավորի պարտավորությունները կարողանում էր կատարել, բայց այսօր ինչ-որ բան խախտվեց: Հուսով եմ՝ մեր ռազմավարական դաշնակիցն այսօր եւ վաղն ամբողջությամբ իր այդ կարգավիճակը կվերականգնի:

Մեր զինված ուժերն այսօր կռվեցին, դա ամենակարեւոր հույսն է: Դա նշանակում է, որ եթե այլ տրամաբանություն կար վերջին օրերի կատարվածում, եւ դիտվում էր այնպես, որ պատերազմից հետո մենք ի վիճակի չենք մեր ինքնիշխանության համար կռիվ տալ, էսօր մենք այդ կռիվը տվեցինք: Մենք ոչ միայն տեսնում ենք շատ պասիվ դերակատարում կամ ընդհանրապես չենք տեսնում, բայց մեր պահանջներն օր օրի ավելի խիստ են դրվում ՀԱՊԿ-ի առջեւ: Հիմա ոչ անդամ պետության կողմից Հայաստանի տարածքի նկատմամբ ոտնձգություն է կատարվել, ասում ենք՝ գոնե մշտադիտարկում արեք, հիմա դա պետք է իրենց պարտադրենք դա անել, որպեսզի մենք հանգիստ մտնենք դեմարկացիայի եւ դելիմիտիացիայի ակտիվ փուլ մտնենք»,- ասել է Անդրանիկ Քոչարյանը: