12 Փետրվարի, 2017

Ընդհատակ անցած, Գազի Հովոյի հետ «ձեռնամարտում» մեծ փորձ կուտակած Աբրահամյանները, որպես «առանձնացած վտակ», ամեն ինչ անելու են ընտրություններին իրենց «բնակավայր»-մարզում, բայց հատկապես Արտաշատ քաղաքում՝ ապացուցելու, որ իրենցից բացի այնտեղ ուրիշ «ասող» չկա, եւ խնդիր են դրել մեծ թվերով հաղթելու: Իսկ եթե «կոնտրուդա՞ռ» լինի «գետի» կողմից, «Հրապարակ»-ը հարցրել է իր աղբյուրին: «Էլ ի՞նչ ուդառ, ինչ կարող էին, արեցին»: Այդպես չէ. աբրահամյանական վտակի երկու կարկառուն ներկայացուցիչները` փեսաները, առայսօր լավ-ապահով գործերի են, ու նրանց հավին քշա ասող չկա։ Մեկը «Զվարթնոցի» մաքսայինի պետն է, մյուսը հարկայինում վարչության պետի տեղակալ է: «Բայց եթե մարդիկ նորմալ աշխատում են, ինչի՞ պտի քշա ասեն»: Մեր երկրում նորմալ աշխատանքը չէ չափանիշը: «Դե, չեմ կարծում, որ բանը վրեժխնդրության կամ վենդետայի կարող է հասնել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում Подробнее:

Ani Product

https://shabat.am/am/article/115422/Artashatum-Abrahamyannery-tokos-en-khpelu.

Ani Product

Լրահոս