5 Դեկտեմբերի, 2016

Քիչ առաջ խորհրդարանում ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն հնարավոր վերադարձին անդրադառնալով կուսակցության ներկայիս նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ Ծառուկյանը ոչ միայն վերադառնալու է, այլեւ վերադառնալու է իբրեւ ընդդիմադիր: «Միանշանակ որպես ընդդիմադիր է վերադառնալու: Բարգավաճ Հայաստանը իր քաղաքական կուրսը չի փոխել և չի պատրաստվում փոխել:

Ani Product

Մենք իշխանություն չենք, բնականաբար, մինչև խորհրդարանական ընտրությունները մենք գործելու ենք այն դաշտում, որ դաշտում գործում ենք»,- ասաց նա: Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում, անդրադառնալով Զոհրաբյանի հայտարարությանը, նախ նշեց, որ այդ հայտարարության մասին լրատվամիջոցներից է իմացել, իսկ ընդդիմադիր կարգավիճակի մասին հստակեցմանը հետեւյալ պատասխանը տվեց․«Ես կարող եմ ասել, որ Գագիկ Ծառուկյանի վերադարձի, մասնակցության ձեւաչափի եւ առհասարակ ցանկացած մանրամասնի վերաբերյալ կարող է հանդես գալ բացառապես Գագիկ Ծառուկյանը, այնպես որ սպասենք Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, որովհետեւ ինքը խոստացավ, որ առաջիկա օրերին հանդես կգա հայտարարությամբ՝ ընտրություններին ինչ ձեւաչափով, ինչպես մասնակցելու վերաբերյալ:

Ani Product

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Լրահոս