30 Նոյեմբերի, 2016

armtimes.comգրում է. «Վերջերս պարոն Սահակյանի արտաբերած մտքերը լսելիս, ծիծաղից բացի, ցանկություն է առաջանում իր իսկ ոճով հակադարձելու»:

Այս մասին զրույցում ասաց նախկին ՀՀՇ-ական, ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը՝ արձագանքելով Գալուստ Սահակյանի այն մտքին, թե 95-ին ՀՀՇ-ից Ղարաբաղն էին պաշտպանում, որ «չհանձնեն հողերը»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր խորհրդարանի նիստի ժամանակ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ի պատասխան ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի, հայտարարել է. «90-ականներին ՀՀՇ կուսակցություն չկար, ամբողջ ազգը ՀՀՇ էր: Մենք պաշտպանում էինք Ղարաբաղին, որին դուք ուզում էիք տալ»:

Չինարի- Համով,հոտով,տնավարի

«Դե ո՞նց մի լավ խնդալուց հետո լուրջ՝ գալուստսահակյանական դեմք ընդունելով չասես՝ Գալո՛ւստ, տալը դա հանձնելը չէ, իսկ հանձնելն այն է, ինչը դուք արեցիք այս տարվա ապրիլին՝ 800 հեկտար հող թշնամուն տալով: Այն է, ինչի մասին անամոթաբար խոսում է ձեր կուսակցության ղեկավարը՝ ամեն պատեհ-անպատեհ առիթով շեշտելով 7 շրջան հանձնելու իր, քո ու հանրապետական մյուս պլանկտոնի պատրաստակամության մասին»,- ասաց Կարապետ Ռուբինյանը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս