25 Հունվարի, 2017
Ինչպես հայտնի է, Արմավիրի մարզում արգելվել է գեներալ Մանվելին առաջադրվել պատգամավոր: Նրա փոխարեն մարզում կառաջադրվի միայն մեկ այլ գեներալ Սեյրան Սարոյանը, որը բացարձակ վայելում է Սերժ Սարգսյանի վստահությունը:
Բացի այդ, հարցումներ են արվել ու պարզվել է, որ Սեյրան Սարոյանն ավելի մեծ հեղինակություն ունի մարզում, քան Մանվել Գրիգորյանը: Դրա համար որոշվել է գեներալ Մանվելին դուրս թողել գործընթացներից: Այս որոշումը Մանվել Գրիգորյանը շատ ծանր է տարել ու թշնամացել է Սեյրան Սարոյանի հետ, թե ինչու ես դու նորից պատգամավոր դառնում, իսկ ինձ արգելում են…

Կիսվեք նյութով՝

Լրահոս