22 Փետրվարի, 2018

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը փետրվարի 20-ի նիստում ՀՀ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել պատգամավոր Գևորգ Կոստանյանին: Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի պաշտոնական կայքից։ Հիշեցնենք, որ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարական է տվել Հրայր Թովմասյանը՝ ՍԴ անդամի թափուր պաշտոնում նշանակվելու համար։ Իրավաբան.net

Ani Product

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://iravaban.net/182994.html
© iravaban.net կայք

Ani Product

Լրահոս