28 Հուլիսի, 2017

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սևակ Շհոյանի դեմ հարուցված քրեական գործից:

Ani Product

Ինչպես հայտնի է՝ Գեղարքունիքի մար­զի դատախազության դատախազ Սևակ Շհոյանը, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատա­րանի նախագահ Աղվան Պետրոսյանը, դատավոր Վանիկ Վարդանյանը կալանավորվել էին ամբաստանյալ Գոռ Գալստյանի հարազատներից կաշառք վերցնելու մեղադրանքով: Օրերս առերեսում է տեղի ունեցել դատախա­զի և կաշառք տվող Գոռ Գալստյանի մոր՝ Մելանյա Գալստյանի միջև: Վերջինս պնդել է, թե ինքը դատախա­զին չի տվել գումարը:

Ani Product

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իրավապահները չեն կարող գտնել հենց դատախա­զի կողմից կաշառք վերցնելու ապացույցներ: Ու հիմա, որպեսզի չստացվի, թե իրենք սխալ են արել՝ աղմուկ-աղաղակով կալանավորելով Շհոյանին, փորձում են համոզել նրան, որ մեղքն իր վրա վերցնի և խոստովանական ցուցմունքներ տա: Առայժմ, սակայն, այս հարցում իրավապահները չեն հասել որևէ արդյունքի»:

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Լրահոս