Եթե դուք ԱԱԾ նախկին ղեկավար եք ու հասցրել եք ձեր կարճ պաշտոնավարման ընթացքում նաև գաղտնալսվել, մի շտապեք պրոֆեսիոնալ կարծիքով կիսվել․ Ալեքսանյանը՝ Վանեցյանին

Այսօր ԱԺ պատգամավոր, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, իշխանություններին մեղադրելով, ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր այն մասին, որ Pegasus» ծրագրով գաղտնալսել են իր և իր ընտանիքի անդամների բջջային հեռախոսները։

ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Վահագն Ալեքսանյանը, անդրադառնալով Վանեցյանի այս գրառմանն ու մեղադրանքներին, ֆեսյբուքյան իր էջում գրել է․

«Ինչ-որ մեկը Հայաստանում պաշտոնատար անձանց հեռախոսները գաղտնալսելու, դրանցում պահվող ինֆորմացիային տիրանալու համար փորձել է հեռախոսներում ներդնել իսրայելական NSO ընկերության ստեղծած «Pegasus» ծրագիրը։

Էփլը զգուշացում-նամակ է ուղարկել այդ օգտատերերին։

Հատկանշանական է, որ հատկապես Արթուր Վանեցյանն է ծանր տարել էդ փաստը ու մեղադրել դրանում իշխանություններին։ Էն Արթուր Վանեցյանը, ով թույլ տվեք ասել, որ երբեք աչքի չի ընկել իրեն գաղտնալսողներին բացահայտելու տաղանդով։

Apple-ը իր զգուշացման մեջ օգտագործել է «state sponsered» բառակապացությունը, որը բանից անտեղյակ կամ լավ էլ տեղյակ, բայց մանիպուլյացիաների համար ամեն ինչի պատրաստ ընդդիմադիրներին ստիպել է կամ առիթ է տվել պնդելու, որ ահա՜ տեսեք, ուրեմն սա Հայաստանի իշխանություններն են անում, այնինչ Apple-ը իսրայելական NSO ընկերության արտադրանքը հանդիսացող Պեգասուսը նկատի ունի, որովհետև NSO-ն է, որ անվանում է state sponsered։ Այսինքն կամայական մեկը՝ փողոցի խուլիգանից մինչև օրինակ՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյա, եթե փորձի հետապնդել ձեզ Պեգասուսի օգտագործմամբ՝ դա Apple-ի պրիզմայով կհամարվի State sponsered attack։

Էնպես որ խնդրում եմ ՝ եթե դուք ԱԱԾ նախկին ղեկավար եք ու հասցրել եք ձեր կարճ պաշտոնավարման ընթացքում նաև գաղտնալսվել, հիմա էլ Apple-ից ինչ-որ նամակ եք ստացել, մի շտապեք միանգամից ձեր հույժ պրոֆեսիոնալ կարծիքով կիսվել հանրության հետ։ Նախ անտիվիրուս քաշեք, հետո ակտիվացրեք, հետո էլ թարմացրեք Ios-ը»։