17 Հոկտեմբերի, 2017

Երեւանի Էրեբունի վարչական տարածքում հոկտեմբերի 15-ին մի խումբ կանանց միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել։ Ժամը 06:30-ի սահմանում ոստիկանություն «Վոյս» կարաոկե ակումբից միմյանց միջեւ վիճաբանություն ունենալու կասկածանքով բերման են ենթարկել 4 աղջիկ եւ մեկ տղա:

Ani Product

Shamshyan.com-ի փոխանցմամբ, բերման ենթարկվածներն են Երեւանի բնակիչներ՝ 22-ամյա Դ. Բաբինյանը, 22-ամյա Լ. Երամյանը, 26-ամյա Ա. Երամյանը, 25-ամյա Վ. Ռյաբուխան եւ 21-ամյա Տ. Հովսեփյանը։

Ani Product

Պարզվել է, որ նշված անձինք նշված ակումբում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են միմյանց հետ, որը հետո վերածվել է քաշքշուկի եւ ծեծկռտուքի։ Բոլորը ստորագրությամբ ազատ են արձակվել եւ բոլորին տրվել է դատաբժշկի ուղեգիր։

Լրահոս