ԵՐԿՐԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԾԱՂՐՈՒԾԱՆԱԿԸ` ԴԱՏԱՐԿ ԻՆՔՆԱՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՊԱՐԴՅՈՒՆ ՓՈՐՁ

907
HAY/ՀԱՅ-Հայոց Արարման Յավաք /Հավաք/ քաղաքական կուսակցությունը  հայտարարություն է տարածել՚

Ցավոք ստիպված ենք արձանագրել, որ ամբողջ աշխարհի, մասնավորապես` մեր երկրի համար այս ծանր իրավիճակում, Հայաստանի Հանրապետությունում քաղաքական դիսկուրսը սկսում է հատել անթույլատրելիի և անընդունելիի սահմանագիծը:

Արդեն հասել ենք այնտեղ, երբ երկրի ղեկավարի` ժողովրդին ուղղված ուղերձն սկսում է ծաղրուծանակի երթարկվել:
Քաղաքական օպոնենտները չեն խորշում և ոչ մի միջոցի օգտագործումից, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով:

«Հայոց Արարման Հավաք» կուսակցությունը ևս մեկ անգամ կոչ է անում քաղաքական, հասարակական ակտիվիստներին և ողջ հանրությանը զերծ մնալ չարախնդությունից ու քաղաքական օրակարգը ձևավորել իրական և երկրի համար առաջնահերթ խնդիրներից և դրանց լուծման ուղիներից:

Վերջին ժամանակների գլոբալ մարտահրավերներն ակնհայտ կերպով ի ցույց դրեցին սպառող հասարակության ողջ «սնանկություն»-ը:

«ՀԱՅ» կուսակցությունը գտնում է, որ այլևս կենսական անհրաժեշտություն է «Արարող հասարակության» գաղափարի ներառումը հայ քաղաքական դիսկուրսում:

«Արարող հասարակությունն» ազատ մարդկանց այն հանրույթն է, որը միավորված է Աստծո և մարդկության նկատմամբ անկեղծ պատասխանատվության գիտակցմամբ, որի նպատակն է ստեղծել երջանիկ, անվտանգ և ապահով կյանքի իրավունքի իրացման հավասար պայմաններ բոլոր մարդկանց համար:

«ՀԱՅ» կուսակցությունը, հավատարիմ մնալով «կոնսոլիդացիա+1» գաղափարին, կրկին կոչ է անում ողջ հանրությանը համախմբվել և միասնական ճակատով լծվել Հայաստան երկրի պետականաշինության ազնիվ գործին…