27 Հունվարի, 2017

«mnews»-ը զրուցել է Չարենցավանի քաղաքապետ՝  Հակոբ Շահգալդյանի հետ, ով ներկայացրեց վերջին տարվա ընթացքում  քաղաքում արդեն կատարված և հետագայում կատարվելիք աշխատանքները: 

Ani Product

sfsf

Ani Product

– Պարոն Շահգալդյան 2015թվականին մեկնարկեցիք ջրամատակարարման համակարգի ամբողջական փոփոխման ծրագիրը, ո՞ր փուլում է գտնվում:

-Այո, 2015թ. մեկնարկել ենք, բայց արդեն ավարտին է մոտենում (2017թ. մայիս) քաղաքի ամբողջական նոր ջրամատակարարման համակարգի անկացման ծրագիրը, որի արդյունքում կորուստների կտրուկ նվազման արդյունքում արդեն ունենք 24 ժամյա համաչափ ճնշմամբ իրականցվող ավելի մաքուր և որակյալ ջրամատակարաում: Նշեմ, որ ծրագիրն իրականցվել է Ասիական Զարգացման Բանկի միջոցներով` 506մլն. դրամ:

 -Արդյո՞ք աշխատանքային բեղմնավոր տարի էր 2016թվականը: 

 – Այս տարի Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի միջոցներով իրականցվեց  քաղաքային մարզադաշտի ամբողջ խոտածածկույթի փոփոխումը ժամանակակից արհեստական ծածկույթով և տարածքի բարեկարգումը: Տրամադրվել է անհրաժեշտ տեխնիկա այն խնամելու համար: Ծրագրի արժեքն է 250 հազար եվրո: Իրականացվել է քաղաքապետարանի շենքի մի մասի վերանորոգման և ջեռուցման համակարգի անկացումը բյուջեի միջոցներով`21 մլն դրամ արժողությամբ: Առավել վատ վիճակում գտնվող բազմահարկ շենքերի թվով 15 հարթ տանիքների մասնակի նորոգում, թեք տանիքների ընթացիկ նորոգում: Շուրջ 2500քմ ասֆալտապատման աշխատանքներ կենտրոնական և ներթաղամասյին փողոցներում և բակերում:  Համայնքային բյուջեի միջոցներով իրականացվել է շուրջ 20 վերելակների խցերի հիմնանորոգում և արդիականացում: Քաղաքի կետրոնում տեղադրվել է Արցախյան պատերազմի ողջ ընթացքում զոհված 33 օդաչուների հիշատակին նվիրված հուշարձան, որը կերտվել է Ավիացիոն ինստիտուտի և ՊՆ Ավիացիոն Վարչության աշխատակիցների նախաձեռնությամբ և քաղաքապետարանի աջակցությամբ:                                              Քանի որ Չարենցավան քաղաքին է պատկանում Հայաստանի թվով 7 երգեհոնններից մեկը, ապա մենք չէինք կարող անտարբեր մնալ մշակույթի բնագավառի հանդեպ և նշանակալի փոփոխության չենթարկել: Այս տարի վերանորոգել ենք մշակույթի տունը և այնտեղ տեղափոխել արվեստի դպրոցը, քանի որ  նախկին շենքը չէր համապատասխանում արվետսի դպրոցի տիպային ստանդարտներին, ստեղծեցինք նոր շենքային պայմաններ՝  համալրված ջեռուցման համակարգով, որը սպասարկում է ո՛չ միայն Չարենցավան քաղաքին, այլ նաև հարակից համայնքերին: Նշեմ, որ մեր երեխաները շատ տաղանդաշատ են, շատերը մեր քաղաքիցից դուրս են եկել և հեռանկարային բուռն գործունեությամբ են զբաղվում արվեստի բնագավառում: 

 -Իսկ արդեն այս տարվա համար ինչպիսի՞ ծրագրեր են նախատեսված. տրվե՞լ են մեկնարկներ:

–  Քանի որ Չարենցավան քաղաքը դեռևս սովետական տարիներից ի վեր սպորտային ասպարեզում մեծ հաջողություններ է գրանցել, մենք իրավունք չունեինք այդ բնագավառը բարձիթողի ենթարկել: Այո, վաղուց ունեինք  մեկնարկված ծրագիր, այն արդեն ընթացիկ փուլում է գտնվում: Նոր և արդիական մարզադպրոցի շինարարությունը  կավարտվի այս տարվա ավարտին. այն իրականացվում է պետական բյուջեի միջոցներով` շուրջ 900 մլն դրամ: Նախկինում շինությունը չէր համապատասխանում սպորտային համալիրի տիպային կառուցներին, այդ իսկ պատճառով դիմելով կառավարությանը նրանց կողմից հաստատվեց ծրագիրը: Մարզադպրոցը բաղկացած կլինի մի քանի մարզադահլիճներից՝ համալրված համապատասխան գույքով: Ժամանակակից մարզադպրոցի կառուցմանն ինչ-որ տեղ կխթանի    երկրի սոց.տնտեսական վիճակի վատթարացումը, որն էլ  կնպաստի ծրագրի ավարտի երկարաժամկետությանը. 2017-ի ավարտին հուսանք կվերջացնենք: Մեր մարզիկները հիմա հնարավորություն չունեն մարզվելլու, բայց նոր մարզադպրոցի շահարկելուց հետո կարող են լիարժեքորեն դրսևորել իրենց  և էական հաջողությունների հասնել:                                      Մեկնարկել է և 2017թ. ամռանը կավարտվի Թիվ 3-րդ մսուր-մանկապարտեզի հիմնանորոգման և ջեռուցման ծրագիրը` Տարածքային Զարգացման Հիմնադրամի և համայնքային բյուջեի միջոցներով` 170 մլն դրամ:

  Ի դեպ, 2017թ. ձեռքբերումներից է նաև ՀՀ Սպորտի և Երիտասարդության նախարարության կողմից Չարենցավանը Երիտասրդական մայրաքաղաք ճանաչվելը:

Կմաղթեի չարենցավանցիներին սթափ և գիտակից լինեն իրենց կյանքի յուրաքանչյուր պահին, քանի որ  զգոնությունն ու հավասարակշռությունն են նպաստում  խաղաղ և բարենպաստ պայմանների ստեղծմանը:

 

Լրահոս