3 C
Yerevan
Ուրբաթ, Նոյեմբեր 15, 2019

«Թող չկաշառվեն մարդիկ, ո՞վա մեղավոր» Մնացական Մնացականյան

29

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ,  նախընտրական բուռն քարոզարշավը մոտեցավ ավարտին: Արագածոտնի մարզի ռեյտինգային ընտրահամակարգով առաջադրված թեկնածուները ծանր քաշայիններ են ՝ Արագած Ախոյան, Նաիրի Սահակյան, Բազմասեր Առաքելյան, Մնացական Մնացականյան. ինչը թույլ է տալիս առավել ամբողջական պատկերացում ստանալ այս մարզում ծավալվող նախընտրական զարգացումների մասին: Ի՞նչ խոսք, այստեղ բոլոր կուսակցությունները և դաշինքները ջանացել են գործուղել միմյանց արժանի մրցակիցների. դա է պատճառը, որ պայքարը Արագածոտնում խոստանում է առավել քան թեժ լինել: 

Ինչպես երևում է, այստեղ ևս ռեյտինգային ընտրակարգը թույլ չի տվել խուսափել ներքին հակասություններից, իսկ մարտի դուրս եկած կուսկացության կարկառուն ներկացուցիչները, զարգացրել են միջանձնային հարաբերությունների լարմանը: Այս  մարզում ևս գերխնդիրը լինելու է ձայն հավաքելը, այդ պատճառով քաղաքական ուժերը ջանացին քարոզարշավի ողջ  ընթացքւոմ լարված պահել ողջ մարզը:

Mnews.am -զրուցակիցն է թիվ 7 ընտրատարածքի Արագածոտնի մարզի  ռեյտինգային ընտրաձևով պատգամավորության թեկնածու առաջադրված, գործող Ազգային ժողովի պատգամավոր Մնացական Մնացականյանը: 

-Պարոն Մնացականյան 2012թ-ից ԱԺ պատգամավոր եք: Ձեր պատգամավորության գործունեության այս հինգ տարիների ընթացքում ի՞նչպիսի խնդիներ են  լուծում  ստացել: 

-Պետք չէ պատգամավորին ընկալել ամենակարող: Դա չի նշանակում հենց ընտրվեցիր, ուրեմն պետք է բնակչության բոլոր խնդիրները լուծվեն: Իմ մարզի ժողովուրդը լավ գիտի ,ես ոմանց պես երբեք խոստումներ չեմ տալիս: Շատ ծրագրեր են կյանքի կոչվել ՝ կառավարության աջակցությամբ, պետական միջոցներով կամ որոշակի ծրագրերի շրջանակներում: Իհարկե, կան նաև չլուծված խնդիրներ:

– Ինչո՞ւ հենց Ձեզ պետք է ընտրեն, երբ առանձնապես աչքի չեք  ընկել խորհրդարանում  ակտիվ գործունեությամբ, ավելին՝ համարվում  եք «կոճակ սեղմող» պատգամավոր:

 – Ունեմ անցած ճանապարհ, աշխատանքային կենսագրություն, փորձ, շփումներ և այլն, այդ ամեն ինչը պետք է կաթիլ-կաթիլ գումարվի՝ դառնա արդյունք: Եվ հետո՝ պատգամավորի աշխատանքը հանձնաժողովներում է, տեղերում է, եթե հանձնաժողովներում քննարկվում է, ֆրակցիան որոշում է կայացնում, բա ի՞նչ քվեարկես, պատգամավորն իրա ֆրակցիային դեմ պետք է քվեարկի՞, պետք է չէ՞ կողմ քվեարկի: Այնպես որ, աշխատանքս չի երևալու ԱԺ ամբիոնից խոսելը… ընտրողը պետք է որոշի՝ ով լավն է, նրան էլ ընտրի:


– Խոսվում է այն մասին, որ նախկին մարզպետի և պատգամավորի թեկնածու Սահակյանները տքնաջան ախատում են և օգտագործում բոլոր  ռեսուրսները իրնեց օգտին, խոսվում է ընտրակաշառքների մասին:

– Ռեսուրսի խնդիր չեմ  տեսնում, ընտրակաշառքների մասին էլ խոսակցություններն անհիմն եմ  համարում: Բոլորը խոսում են ընտրակաշառքների մասին, բայց ոչ մեկ դրա տեղը ցույց չի տալիս, թող չկաշառվեն մարդիկ, ո՞վ ա մեղավոր:

Աշտարակում, Թալինում, Ապարանում ընտրական կամպանիայի լուրջ արսենալը՝ մարդկային ռեսուրսի, հնարավորությունների ու մարզում ունեցած հեղինակության տեսանկյունից գտնվում է Սահակյան եղբայրների ձեռքում: Քանի  որ նրանք իրականում,  մարզում լուրջ խաղացողներ են, եւ հենց նրանց շուրջն է համախմբվել մարզի ակտիվը,  և ոչ միայն: Դուք ի՞նչպես եք պայքարում:

– Ամեն բան ասելով չի, գործն է կարևոր, որի արդյունքը կտեսնեք ապրիլի 2-ին: Աշխատում եմ առանց  ինտրիգների ու առանց մարդկանց անունները շահարկելու:

– Պարոն Մնացականյան , ի՞նչ է տեղի ունեցել Ձեր և Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի  միջև:

– Ոչ մի բան էլ չի եղել:

– Իր հետ խոսակցություն, կոնֆլիտ  չե՞ք ունեցել:

Չէ, չեմ տեսել, ոչ էլ խոսել եմ:

– Համենայնդեպս ընտրական պրոցեսի հետ կապված ոչ մի բան չենք խոսել:

– Իմ հարաբերությունները բոլորի հետ լավ են, բացարձակապես բոլորի: Իսկ Սահակյան եղբայրների մասին ցանկություն չունեմ խոսելու …

 լինելով Նաիրի Սահակյանի խնամին, դե ֆակտո Թալինում դարձել է նաեւ նրա նախընտրական շտաբի պետը, դա Ձեզ չի՞ անհագստացնում:

– Իհարկե ոչ, թալինցին լավ գիտի թե ով ով է: Բոլոր լծակները մարզում աշխատում են նախկին մարզպետի եղբոր օգտին, թող աշխատեն, ոչ ոք իրենց ձեռքը չի բռնում, որովհետև իրենց խոսքով իրենք վերևները մարդիկ ունեն: Իմ թիմը հանգիստ աշխատում է, առանց որևէ խոսքի, աղմուկ-աղաղակի:

-Ո՞ր թեկնածուին եք մրցակից համարում:

-Բոլորն էլ մրցակից են: Թող հաղթի լավագույնը, ով իսկապես կվայելի մարզի բնակչության սերն ու հարգանքը: Չէ՞ որ բոլորս գնում ենք Ազգային Ժողով  աշխատելու նպատակով:

-Պարոն Մնացականյան , ո՞րն եք համարում մեր երկրի հիմնախնդիրը:

– Բոլոր համայնքներում էլ խնդիրները կարելի է ասել միանման են : Գերխնդիրը աշխատատեղերի ստեղծումն  է. ամենաշատն այդ խնդրով են մարդիկ դիմում ինձ:Այդ խնդիրը ավելի վառ արտահայտված է  Արագածոտնի մարզում : Մեր ժողովուրդը աշխատասեր է, ուստի, աշխատանք լինելու դեպքում Հայաստանում սոցիալական խնդիրները կտրուկ կնվազեն։Գյուղացին ուզում է իր աշխատանքով բարեկեցիկ կյանք ունենալ ,սակայն  չի կարողանում ուղղակի ապրել  Գյուղատնտեսությամբ զբաղվելը արդեն եկամտաբեր չի գյուղացու համար, ի՞նչ է մնում անել, թողնել հեռանալ երկրից:Համակարգային փոփոխություն է պետք: Այսօր և՛ իշխանությանը, և՛ պատգամավորներին միակ հուզող խնդիրը արտագաղթն է …

Մարդկային կյանքում և փոխհարաբերություններում պետք է ճշմարտացի կյանքով ապրես, ազգօգուտ  գործերով բարի համբավ ստեղծես շուրջդ, որպեսզի վաղը` քեզանից հետո, զավակներդ հպարտորեն քայլեն իրենց երկրում:

Իմ  ցանկությունն է, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի մշտապես զգա պետության և պետականության ամուր ներկայությունը սահմանին, տեսնի բարեկեցիկ պայմաններ և ունենա այն զգացողությունը, որ չկա ավելի լավ անկյուն, քան մեր երկիրն է։

«Անվտանգությունը մեր բոլորի խնդիրն է՝ իմ, քո, այն մարդկանց խնդիրն է, որ ապրում են Հայաստանում եւ Հայաստանից դուրս:

Առաջընթացն էլ՝ ամբողջ աշխարհը առաջ է գնում, մենք էլ կգնանք»:

 

Mnews.am