mnews

25 Հոկտեմբերի, 2017

«Ժամանակ» թերթը գրում է.

Ani Product

«2018թ. ապրիլի 9-ին կառավարման խորհրդարանական համակարգին անցնելուց հետո ՀՀ Սահմանադրության համաձայն՝ երեք փոխվարչապետ է լինելու: Մենք արդեն հայտնել ենք, որ Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի միջև վերջերս տեղի ունեցած «մեծ համաձայնության» արդյունքում որոշվել է, որ Կարեն Կարապետյանը իր այսօրվա բոլոր լիազորություններով և պարտականություններով կզբաղեցնի առաջին փոխվարչապետի պաշտոնը:

Ani Product

ՀՀԿ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն ևս հույս ունի փոխվարչապետի պաշտոն ստանալ: Այդ կուսակցության խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը հավակնում է զբաղեցնել փոխվարչապետի պաշտոնը: Մեզ հայտնի է դարձել, որ այս պահին կուսակցությունում դեմ են Աղվան Վարդանյանի ցանկությանը: ՀՀԿ-ի կարծիքն այդ մասին մեզ ճշտել չհաջողվեց»:

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս