26 Մարտի, 2018

Ես չեմ հասկանում մեխանիզմը, թե ինչպես կարող է դեղատունը ատկատ ստանալ ինքն իրենից: Այս մասին մարտի 26-ին խորհրդարանում լսումների ժամանակ ասաց առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը՝ մեկնաբանելով բժիշկների այն կարծիքը, որ դեղերի բացթողնման նոր կարգը կոռուպցիոն ռիսկերը չի նվազեցնում, այլ դեղատներ է տեղափոխում:

Ani Product

Նշենք, որ նոր կարգի համաձայն՝ բժիշկն իրավունք չունի դեղատոմսը գրել դեղի բրենդային անվանումով, այլ միայն ազդող նյութով:

Ani Product

Սերգեյ Խաչատրյանը հիշեցրեց, որ բոլորին հայտնի է բժիշկների համագործակցության պրակտիկան տարբեր դեղարտադրողների հետ, եւ հենց այս պրակտիկան արմատախիլ անելու համար է նաեւ նորմն ընդունվել՝ այլ երկրների փորձի ուսումնասիրման հիման վրա:

Նրա խոսքով՝ վերջին շրջանում բժիշկներից ստացվող հիմնական բողոքը հանգում է նրան, որ «բժշկի մակարդակով կոռուպցիոն ռիսկերից խուսափելով՝ թույլ չտալով թղթի կտորի վրա դեղ դուրս գրել, մենք այս ռիսկերը տեղափոխում ենք դեղատներ: Եվ ինձ զարմացրեց այն փաստը, որ այս մասին ասում էր մի կազմակերպություն, որը պայքարում է կոռուպցիայի դեմ, այն դեպքում, երբ այսօր հենց այս մակարդակում զգալի ռիսկեր կան»:

«Զարմանալի է, որ մտածում ենք, թե դեղատունը, որը վաճառք է իրականացնում, պետք է դրա համար ատկատ ստանա: Ես այդ մեխանիզմը չեմ հասկանում, ինչպե՞ս կարող է դեղատունը, որը դեղեր է վաճառում, որն ինքն է խթանում, որ մարդկանց իրենց մոտ ուղարկեն դեղ գնելու, կարող է ինքն իրենից ատկատ ստանալ: Ես այդ մեխանիզմը չեմ հասկանում: Եվ այս պատճառով ցանկանում եմ ձեզնից շատ կոնկրետ, հստակ առաջարկներ ստանալ»,- ասաց նա:

Փոխնախարարը նշեց, որ դեղատոմսն ինքնանպատակ չէ, դա բժշկի բարձրինտելեկտուալ աշխատանքի արգասիքն է: Նա հավելեց, որ 2017 թվականի նոյեմբերին դեղերը դեղատոմսերով բաց թողնելու նոր կարգի ընդունումից հետո առողջապահության նախարարությունը սկսել է հետազոտել, թե համակարգը որքանով է սրան պատրաստ: Պոլիկլինիկաներից ստանալով հիվանդների հաճախելիության վերաբերյալ տվյալները, դուրս գրվող դեղատոմսերի թիվը, նախարարությունում հասկացել են, որ նոր կարգը կբերի 30 տոկոսով մարդկանց հոսքի աճին, եւ առաջնային օղակը, հնարավոր է, չկարողանա դա անմիջապես հաղթահարել: Այս պատճառով որոշում ընդունվեց դեղատոմսերով դեղերի բացթողնման փուլային ներդրման մասին:

News.am

Լրահոս