28 Սեպտեմբերի, 2017
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի որդին՝ Հրանտ Բեգլարյանը, պաշտոն է ստացել։ Նա նշանակվել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ։

Փաստորեն, Հրանտ Բեգլարյանը կաշխատի հոր մտերիմի՝ թաղապետ Արա Սադոյանի ղեկավարությամբ։

Ani Product
Ani Product

Նշենք, որ Բեգլարյանի որդին ընդամենը 24 տարեկան է, մեկ տարի առաջ ամուսնացել է հոր մանկության ընկերոջ դստեր հետ։ Հրանտ Բեգլարյանն զբաղվում էր հոր բիզնեսների ղեկավարմամբ։ Մամուլում նրա անունը հայտնվել է միայն դպրոցական տարիներին թիվ 114 դպրոցում դեբոշների համատեքստում»:

 Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս