Իրանում ՀՀ նախկին դեսպանը նշանակվել է վարչապետի խորհրդական

Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ նախկին դեսպան Արտաշես Թումանյանը Փաշինյանի որոշմամբ վարչապետի խորհրդական է նշանակվել:

Որոշման մեծ մասնավորապես նշվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արտաշես Թումանյանին նշանակել վարչապետի խորհրդական»:

Արտաշես Թումանյանը 1998-1999թթ. եղել է ՀՀ Նախագահի խորհրդական, 1999-2000թթ. ՀՀ արտգործնախարարի առաջին տեղակալ, 2000-2006թթ. եղել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, նաեւ՝ Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի եւ «Լինսի» հիմնադրամի ծրագրերի կառավարման հայաստանյան խորհրդի նախագահ, 2001-2006թթ.՝ Հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի նախագահ, 2015-2021թթ.՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: