12 Ապրիլի, 2017

«Իրավունք» թերթը գրում է.

Ani Product

«Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ պարոնայք դաշնակները հասկանալով, որ գործադիրում չեն կարող ունենալ ավելի շատ պորտֆելներ, քան ունեն այսօր, որոշել են իշխող Հանրապետական կուսակցությունից հետագա համագործակցության համար կորզել գոնե դեսպանի և ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոն:

Ani Product

Ավելին՝ հաշվի առնելով այն, որ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը հնարավոր է չլինի նոր խորհրդարանում, նրա պաշտոնին լուրջ հավակնություններ ունի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Իսկ դեսպան նշանակվելու հարցում դեռևս քննարկվում են մի քանի թեկնածուների տարբերակներ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս