«Լուսինե Բադալյանը տեղյա՞կ է, որ 2 րոպեանոց ելույթով մի քանի իրավախախտում է արել»․ Տիրայր Վարդազարյան

16
Իրավագետ, աշխատանքային իրավունքի մասնագետ Տիրայր Վարդազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Լուսինե Բադալյանը տեղյա՞կ է, որ 2 րոպեանոց ելույթով մի քանի իրավախախտում է արել։ Երևի սա պատմության մեջ կմնա որպես ռեկորդ, թե ինչպես 2 րոպեում թույլ տալ 20 իրավախախտում․․․․
goodwinbe

1․ Անձի քաղաքական հայացքների հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ են, որոնք արգելվում է հավաքագրել (Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքի 12-րդ հոդված),

2․ Տեղյա՞կ է, որ եթե ինքն ունի դասախոսների ցուցակ, որ առերևույթ կաշառք են վերցրել, բայց իրավապահներին չի տեղեկացրել, ապա հանցագործություն է պարտակում։

3․ Տեղյա՞կ է, որ իրավունք չունի ներկա գտնվելու դասընթացներին և հավանաբար ապօրինի է տիրացել որոշակի տեղեկությունների համակարգչային տեխնիկայի կիրառմամբ։

4․ Տեղյա՞կ է, որ ապօրինի է գաղտնի տեղեկությունները հրապարակելը, որոնցով սիրով առաջարկում էր կիսվել։

5․ Տեղյա՞կ է, որ քաղաքական հայացքների հիմքով անձին ազատելը խտրականություն է։ Դա վերականգնվելու հիմք է և արդյոք հետո ինքն է վճարելու վերականգնված աշխատողների հարկադիր պարապուրդի և այլ վնասները։

6․ Տեղյա՞կ է, որ պաշտոնական լիազորություններ է չարաշահում, որոնք որոշակի անձանց պատճառում են էական վնաս (օրինակ, բուհեր, դասախոսներ)․․․

Եվ այսպես շարունակ․․․

Հ․Գ․ Ամեն անգամ դիտելիս նոր իրավախախտու եմ հայտնաբերում․․․»։