Ամսական $900.000 հարկ եմ վճարում, էլ ստուգելը ո՞րն է. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

8

Ծառուկյանին ստուգել են, ստուգելու են, մեր դռները միշտ բաց են․ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը նման կերպ արձագանքեց դիտարկումներին, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ ստուգումներ են տեղի ունենում իրեն պատկանող ընկերություններում:

«Լրատվամիջոցներին լսելով՝ թվում է, որ Ծառուկյանը մենաշնորհային դիրքում է կամ արհեստական հարստացող է: Ծառուկյանը եթե դրսից գումարներ չբերի, իր կառույցները բանկրոտի կգնան»,-ասաց նա՝ նշելով, որ բանկերը կարող են ստուգել, թե որքան գումար է ինքը դրսից ստանում, որ իր ընկերությունները կարողանա աշխատեցնել:

Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ նաև Ազգային անվտանգության ծառայության՝ ստուգումներ իրականացնելու մասին հայտարարությանը. «Ամսական 900.000 դոլար հարկ եմ վճարում, էլ ստուգելը ո՞րն է:                                                                                       ԱԱԾ-ի մոտ բոլոր պապկաները դրված են՝ ով ինչով է զբաղվել և ինչ կեղծիքներ կամ թալան է իրականացրել: Ես որևէ խնդիր չունեմ, առաջինը թող ինձնից սկսեն»:

Tert.am