22 Նոյեմբերի, 2017

Կոտայքի մարզի խոշորացված Ակունք համայնքը ընտրեց իր ղեկավարին՝ Հունան Ռուբենյանին, ով նախկինում էլ ղեկավարում էր Ակունք համայնքը:

Ani Product

Նոյեմբերի 17-ին տեղի ունեցավ խոշորացված համայնքի անդրանիկ նիստը՝ արդեն իսկ խոշորացված, նախկին համայնքների ղեկավարների մասնակցությամբ:Հաստատվեցին համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ներկայացուցիչների թեկնածությունները ներկայացնելու եւ համաձայնեցնելու կարգի, համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ներկայացուցիչների նստավայրերին եւ «Ակունքի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկ հիմնադրելու, «ՀՀ Կոտայքի մարզի Ակունքի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը հաստատելու եւ ՀՀ Կոտայքի մարզի Ակունք, Զառ, Զովաշեն, Կապուտան, Կոտայք, Հատիս, Նոր գյուղ, Սևաբերդի գյուղապետարանների գործունեությունը դադարեցնելու մասին որոշուների նախագծերը։

Ani Product

Նիստը վարում էր համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանը, նիստի ընթացքը առանց որևիցե կոնֆլիկտի ընթացավ ,կար փոխընբռնում նախկին գործընկերների և ավագանու անդամների նկատմամբ։

«Վարչական ղեկավարներն իրավունք ունեն մասնակցելու ավագանու նիստերին եւ հարցեր ներկայացնել, որոնք պարտադիր պետք է քննարկվեն: Սա կապահովի փոքր համայնքների ներկայացվածությունը: Խորոշացված համայնքը կունենա միասնական բյուջե, միասնական հնգամյա ծրագիր»,-հայտարարեց Ռուբենյանը:

«Ձգտում ենք երիտասարդներով համալրել աշխատակազմը, օգտագործել նրանց ներուժը, դրանով նրանց կապել գյուղին: Ավագանու անդամները նույնպես երիտասարդներ են, ովքեր բավականաչափ տիրապետում են համայնքի խնդիրներին, խելամիտ լուծումներ առաջարկում, փորձում պարզել համայնքի ճակատագրի հետագա ընթացքը:Մենք հնարավորինս պիտի ձգտենք արդարացնել մարդկանց սպասելիքները», – նշեց համայնքապետը:

Իսկ  նիստի ավարտին նախկին համայնքի ղեկավարությունը ուղևորվեց նշելու իրենց համայնքի անդրանիկ նիստի կայացումը:

Իսկ թե զուտ համայնքի բյուջեով ինչ հարցեր են կարողանալու լուծել, դժվար է ասել: Պարզ է միայն այն, որ ոչ մի խոշոր հարց բյուջեի ներկայիս պայմաններով հնարավոր չէ լուծել:

Հանուն ճշմարտության պիտի արձանագրել, որ նորակազմ համայնքի ղեկավարի համար բավականին դժվար իրավիճակ է ստեղծվել, խնդիրները շատ են, խոշորացման առաջին քայլերի հաջողությունը  պայմանավորված է նաեւ նրա գործունեությամբ: Այն գիտակցումը, որ նա այլեւս մեկ գյուղի համար չէ պատասխանատու, այլ ութ, պատասխանատվության ծանր բեռ է դնում նրա ուսերին: Այնուամենայնիվ, Հունան Ռուբենյանը բավականին լավատես է եւ նշեց, որ իր աշխատելաոճի սկզբունքը լինելու է միասնության հասնելը, մեկ համայնք լինելու գաղափարը ձեւավորելը. «Համայնքի խնդիրները պիտի բոլորինը լինեն, եւ լուծման ուղիները պիտի միասին գտնենք` ցանկալի առաջընթաց ապահովելու համար»: 

 Մեզ մնում է միայն հաջողություններ մաղթել ղեկավարին և բեզմնավոր աշխատանք:

Լրահոս