«Կեղծ պատվաստումների մասին ահազանգ չլսեմ․ ձերբակալեք, կալանավորեք». Փաշինյան (տեսանյութ)

Անձամբ բոլոր առաջին դեմքերը պատասխանատվություն են կրում դրա համար: Այս մասին կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 7-ի նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով պատվաստումների ցածր ցուցանիշի հայտարարությանը։

«Հերիք է նստենք բողոքենք, էլ տենց բաներ չլսեմ: Գնացեք ու խնդիրները լուծեք», – ասաց Փաշինյանը:

Նա ԱԱԾ-ին ու Ոստիկանությանը հանձնարարեցՙ կեղծ պատվաստումների մասին էլ ահազանգ չլսի:

«Ձերբակալեք, կալանավորեք, էդ բժիշկները, ովքեր օգտվում են առիթիցՙ չպատվաստելու մարդկանց ու պատվաստանյութը փչացնելու համար շատ խսիտ միջոցներ է պետք ձեռնարկել», – ասաց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում