1 Մայիսի, 2018

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանը վայր է դրել փոխնախարարի իր լիազորությունները:

Վերջինս Facebook-ի իր էջում գրել է. «Իմ սիրելի ընկերներ, այս իրավիճակում չեմ կարող անտարբեր մնալ։ Ես վայր եմ դնում փոխնախարարի իմ լիազորությունները (չգիտեմ էլ, թե ո՞ւմ ներկայացնեմ հրաժարականս)։ Անցյալ ութ ամիսներին փորձել եմ ավելի լավը դարձնել մեր երկիրը, բայց հիմա չեմ կարող․ կրկեսի վերածելու կյանք չունեմ։ Ակնհայտ է, որ դեռ մի քանի ամիս չենք կարող կառուցել՝ դեռ քանդելու փուլն է՝ ստի ու կեղծիքի ամրոցները քանդելու։ Մեր երկիրը հիմքից մաքրելու կարիք կա։ Հաջողություն մեզ։ Կգա կառուցման օրը, վստահ եմ»:

 

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Լրահոս