Գեղարքունիքում կրքերը թեժացել են.Ո՞վ է լինելու հաջորդ համայնքապետը…

4

Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք  գյուղում  սեպտեմբերի  13-ին ՏԻՄ ընտրություններ են։ Համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են 3 թեկնածու՝ ՀՀԿ անդամ Կարապետ Ասատրյանը ,Նորիկ Հովհաննիսյանն և Մարատ Աղաջանյանը :Քարոզարշավի հենց սկզբից արդեն այս ընտրատարածքի ՏԻՄ ընտրությունները մյուսներից առանձնանում են  այստեղ ստեղծված լարված ու ինտրիգային մթնոլորտով։ Խնդիրը նրանում է, որ երկու ՀՀ կուսակցականեր ՝ նախկին և ներկա համայնքապետերը այս անգամ նորից ուզում են իրենց ուժերը փորձել և մրցել միմյանց հետ:Այս  գյուղում  կարելի է ասել՝ խառնաշփոթ վիճակ է ստեղծվել օր-օրի ներկուսակցական պայքարը թեժանում է: 

Այս գյուղը, թերևս, ամենավատ վիճակում գտնվող գյուղերից չես համարի:Ճանապարհների մի մասը  ասֆալտապատված են,  գյուղը ապահոված է շուրջօրյա ջրամատակարարմամբ ,գյուղացիները խմելու ջրի խնդիր չունեն:Գեղարքունիքցիները կարծես թե լրատվամիջոցի ներկայացուցչի էին սպասում համբերության լցված բաժակը դատարկելու համար: «էս երկիրը երկիր չի դառնա,հասկանում եք գնում են ընտնաիքներով,ամբողջ գյուղը դատարկվում է »,- իրար հերթ չտալով պատմում էին գյուղացիները: Կես կատակ կես լուրջ «mnews.am» թղթակցի հետ զրույցում գյուղացիներն իրենց բնակավայրն անվանում են «մեռած գյուղ», կատակով էլ նշում `համայնքում մնացել են ճար չունեցողները:  Այն, ինչ ֆիքսեց մեր տեսախցիկը գյուղացիների հետ զրուցելիս, մեղմ ասած, մտահոգիչ էր:Գեղարքունիքցիները բողոքում էին ոչ թե գյուղում սպասվող ընտրություններից,առաջադրված թեկնածուներից,այլ ընդհանուր ՀՀ տիրող իրավիճակից:

«Աղջիկ ջան գյուղը փոքր գյուղ է ,այնքան լավ ենք իրար ճանաչում ,որ գիտենք ով ինչ ա ուտում այդ օրը,հաշվի առնենք ,որ մեր գյուղն ունի 1400 ընտրող,բայց դե այդքան մարդ չկա,երեքն էլ կազմակերպված տղերք են ,մնում է իրագործեն իրանց նախընտրական ծրագրերը ,գյուղի այն ջահելները,որոնք մաս պետք ա կազմեին ,քաղաքում չեն ,խնդիրները համընդհանուր են ,կամ պետք ա հայաթափվի Հայաստանը,կամ ձեռնարկություներ ստեղծի մարդիկ աշխատեն, ապրեն,այլապես սպիտակ եղեռնը շարունակվելու ա ,ցանկացած երիտտասարդ ասեմ ձեզ,որ  գնում է արտագնա աշխատանքի, մեկ- երկու տարի հետո ընտանիքին ա տանում,մի երկու տարի հետո ասեմ մեր դպրոցում էլ առաջին դասարան չի լինի,ես սա սրտի կսկիծով եմ ասում ,մնացել ենք վաթսուն և անց կարելի ա ասել տարեցներով ենք մնացել ,ճրագի լույսով երիտասարդ չես գտնի գյուղում,20-25 տարեկան տղա, որ աշխատանքով զբաղված լինի,չկա ըտենց բան,եթե մնացել ա, մնացել ա վայն աշխարհի մեր լեզվով ասած … չունի գնալու տեղ,որ գնա,ղեկավարը պետք ա ղեկավար լինի ,մեկա մեր գյուղապետը ,որ ոսկի ու արծաթ լինի, ոչ մի բանել չի կար ա անի, պետք ա վերևից թողնեն ,տնավարի պետք ա ապրենք ,ով էլ լինի մեր գյուղապետը ,գործողը թե նորը, սայլը տեղից չի շարժվելու,եթե ծրագիր չըլնի՝ոռոգմանը ,խմելունը ,ճանապարհինը ,նյութապես պետք ա ծրագիր լինի ,գյուղում բոլորը հարազատ ու բարեկամ են ,մեր գյուղում կռիվ չկա»-,իր խոսքը այսպես եզրափակեց գյուղացիներից մեկը:

«Ասում են շորի թազի նորը հագեք,որ գույն ունի, բարեկամի խինը բռնեք ,որ խան անի,ես մենակ եմ մնում իմ ընտրության առաջ,ամեն ինչն էլ կարգավորել ա մարդը ,ես վատ բան Կարոյից չեմ տեսել ,էդ մարդուց, ինձի չունեմ էն ոչ բարեկամ ա ինձ ,ոչ բան ,ես  75 տարեկան կնիկ եմ»,- այսպես արտահայտվեց համագյուղացիներց մեկը:

Գյուղի բնակիչների մեծ մասն արտագնա աշխատանքի է: Դրանով են օրվա հացի խնդիր լուծում, իսկ մի փոքր մասն էլ հողագործությամբ ու անասնապահությամբ են զբաղվում: Բայց դե ինչպես ասում են, դրանով վերքին դարման չես անի: «Աշխատեղեր թող ստեղծեն, որ մենք տանը չնստենք»,- մեզ հետ զրույցում դժգոհում էին գյուղացիները:

Իսկ գյուղի երկու կանայք ,ովքեր չցանկացան ենրկայանալ.«ՈՒղղակի մեզ համար զարմանալի ա,թե ինչու է Հովհաննիսյան Նորիկը   ակտիվացել  ընտրություններից առաջ, ինքը նախկինում ղեկավարել է համայնքը:Երեքին էլ յոթը պորտով ճանաչում ենք:Դուք պետք ա այդ ժամանակ եկած լինեիք,կտեսնեիք քարուքանդ վիճակը ու կհամեմատեիք,թե ինչքան դրական ա փոխվել մեր գյուղը ,անձամբ մենք կարծում ենք,որ ձայների շատ մեծ առավելությամբ ինքը կպարտվի:Մենք նրան նորից ոչ ենք ասելու ,էդ մեկը հաստատ…:Թե ինքը ինչ առտառոց բանա ա պատրաստվում անել ,մեզ համար մութ ա մնում..մենք հստակ որոշել ենք ,թե ում ենք մեր ձայնը տալու..օրը կգա ,բարին հետը»,- իրենց կարծիքն էին հայտնում այսպես շատերը:Մի մարդ ,որ ծառայում է հասարակությանը,պետք ա շնորհակալ լինենք,որ չի թողնում գնա դրսերը,մնացել ա աշխատում ա:

Գեղարքունիքը արդեն 11  տարի է ղեկավարում է Կարապետ Ասատրյանը: Իր համագյուղացիների ձայների մեծամասնությամբ` նա համայնքի ղեկավար է ընտրվել 2004թ-ի  նոյեմբերի 28-ից  մինչ այսօր անընդմեջ վերընտրվել է :Գեղարքունիք գյուղական համայնքում գտնվելու ընթացքոմ հանդիպեցինք նաև Կարապետ Ասատրյանին  ու նրա հետ զրուցեցինք կատարված աշխատանքների, ձեռքբերումների ու դժվարությունների, ինչպես նաև՝  նոր ծրագրերի շուրջ։ 

-Պրն. Ասատրյան հետաքրքիր պայքար է լինելու ՝երկու թեկնածուններն էլ առաջադրված ՀՀԿ անդամներ եք:Ու՞մ է սատարում ՀՀ կուսակցությունը:

– Գեղարքունիքի մարզի  ՀՀԿ տարածքային կառույցի նախագահն է առաջադրել իմ թեկնածությունը,եղել է խորհրդի նիստ ,նիստում որոշվել է առաջադրել իմ թեկնածությունը :Եվ բնականաբար ՀՀ կուսակցությունը հաստատել է :Իսկ ինձ հետ առաջադրված մյուս թեկնածուն ինքնառաջադրված է,սակայն ՀՀ կուսակցության անդամ է:

-Պարոն Ասատրյան սեպտեմբերի  13-ին նաևԳեղարքունիք գյուղում գյուղապետի ընտրություններ են, ի՞նչպես է ընթանում քարոզարշավը:

– Երեք թեկնածուներ ենք, քարոզարշավը շատ նորմալ է ընթանում, յուրաքանչյուրս մեզ համար: Ոչ մի խնդիր չկա: Ավելորդ խոսակցություն, վիրավորանք չկա մեկս մյուսիս նկատմամբ: Երբ տեսնում ենք, նորմալ բարևում ենք միմյանց, բոլորս էլ հասկանում ենք, որ ընտրություններով կյանքը չի ավարտվում, դրանից հետո էլ այս գյուղում ապրելու ենք, հաղորդակցվելու:

-Կա՞ արդյոք թշնամանք մրցակցական դաշտում:

-Ես , բնականաբար,  կարող եմ խոսել միայն իմ մասին:Ինքս թշնամանք չեմ տածում որևէ մեկի նկատմամբ:Թող իրենք էլ մի կողմ դնեն իրենց անձնական խնդիրները,իրենց հովանավորներին   և այլն….. գնան խաղաղ ընտրապայքարի:Սա անձերի պայքար չէ:Խոսքը մեր հարազատ համայնքի մասին է ու ամեն պարագայում պետք է լինենք համախմբված ու միաբան:

-Ի՞նչ խնդիրներ են լուծվել Ձեր պաշտոնավարման ընթացքում:

-Այս տարիների ընթացքում իրենց լուծումն են գտել համայնքի բազմաթիվ խնդիրներ:Մեր գյուղն առաջիններից մեկն էր համայնքում ,ուր անցկացվեց գիշերային լուսավորության համակարգ:Գյուղում ունենք 24 ժամյա ջրամատակարարում,որն ամենամեծ ձեռքբերումն եմ համարում գյուղի համար:Նախկինում գյուղում ջուրը բնակիչներին հասնում էր օրեկան մոտ 1,5 ժամով,իսկ հիմա ունենք շուրջօրյա ջուր:Ձեռք ենք բերել հացահատիկ հավաքող կոմբայն և երեք տրակտոր բոլոր գյուղատնտեսական գործիքներով:Ասֆալտապատվել է գերեզմանատան ճանապարհը՝՝մոտ 150 գծամետր:Հիմնանորոգվել են գյուղապետարանի և մշակույթի տան տանիքները:Գազաֆիկացվել են գյուղապետարանն ու մշակույթի տունը:ՈՒնենք նախակրթարան,առաջիկայում մշակույթի տան երկրորդ հարկը վերանորոգելուց հետո այն կդառնա մանկապարտեզ:Անհրաժեշտ նախագծային աշխատանքները արդեն ավարտված են:Կառավարության ծրագրով 17,5 մլն դրամ ներդրմամբ շինարարական աշխատանքները շուտով կսկսենք:Գյուղապետարանը աջակցում է սոցիալապես անապահով ընտանիքներին:Օգնություն է ցուցաբերվում ընտանիքի անդամների կորստի դեպքում:Գյուղացիական աշխատանքերի ողջ ընթացքում կանգնած ենք գյուղացու կողքին,որ ամեն ինչ կատարվի ճիշտ ու ժամանակին:

-Այնուամենայնիվ , առաջադրված թեկնածուներին  մրցակից համարո՞ւմ եք, ճանաչո՞ւմ եք նրանց:

-Բնականաբար՝ այո,ճանաչում եմ առաջադրված թեկնածուներին,քաջածանոթ եմ քաղաքական հայացքներին ու ծրագրերին: Կապ չունի, թե իրենք արժանի են, թե՝ ոչ, այնուամենայնիվ, ունեն թիմակիցներ, ովքեր նորմալ մարդիկ են,  իհարկե կան   լծակներ իրենց համար  աշխատող։ Իսկ իմ  թիմը ՝ իմ ժողովուրդն է, ես համոզված եմ, որ իմ գյուղի բնակչությունը ճիշտ ընտրություն կկատարի։ Թե ո՞վ է ավելի արժանավորը՝ թող որոշի ժողովուրդը։ Եթե իմ ընդդիմադիրն  արդար ընտրվի՝ ես միայն կշնորհավորեմ նրան։ Սա քաղաքականություն է, և ոչ մի աթոռ  կամ պաշտոն հավերժ չէ : Կարևոր է, որպեսզի Գեղարքունիքի  գյուղապետ դառնա նա, ով առավելապես վայելում է գյուղի բնակչության վստահությունը, ով ի զորու է կյանքի կոչել իր ծրագրերն ու առավել հարմարավետ ու բարեկեցիկ դարձնի գեղարքունիքի  բնակչության կյանքն ու ապագան։Նախկին համայնքապետին՝ Նորիկ Հովհանիսյանին, 11 տարի առաջ համագյուղացիներ իրենց ձայնը տալով ինձ..արդեն իրեն ոչ են ասել ,ինչ խոսք իր սահմանադրական իրավունքն է նորից փորձելու ...Ես ինձ մրցակից համարում եմ ոչ թե որևէ մեկի անձը,այլ գյուղի խնդիրներն ու գեղարքունիքցիների հոգսերը,որ պետք է թեթևացնենք:

«Ինձ ազնվությամբ այդ աթոռը պետք չէ, իմ համագյուղացիները լավ գիտեն, ես այս գյուղի ծնունդն եմ և առանց որևէ ակնկալիքի միշտ կանգնած եմ եղել   մեր համագյուղացիների կողքին»,- զրույցում նշեց Ասատրյանը:

-Իսկ բնակչության շրջանում լարվածություն կա՞:

-Ընտրություն է , և  բնական եմ համարում , որ ներքին որոշ լարվածություն պետք է լինի: Ես հետևորդն ու կրողն եմ իմ ազգանվան, որը պարտավորեցնող է, ինչպես այս փուլում, այնպես էլ վերընտրվելու դեպքում, իմ ողջ գործունեության ու կյանքի ընթացքում:

-Արդեն իսկ խոսակցություններ կան այն մասին,   ժողովրդի ձայնը փորձում են գնել:

 Դուք էլ եք պատրաստվո՞ւմ ընտրակաշառք բաժանել։

– Ես այս գյուղում  եմ ապրում և ինձ ճանաչում են բոլորը. կաշառք ո՞ւմ տամ, ընկերո՞ջս։ Ծիծաղելի է։  Իմ գերդաստանը   կարող է միայն օգնել, ինչի մասին  բոլորը գիտեն: Նրանք կընտրեն նրան, ում ցանկանում են, ում հավատում  են։ Եվ դա՝ ինձ չի վախեցնում::

11  տարի է բնակչության հետ միասին աշխատում ենք և մարդիկ  կգնահատեն ,իրենց ընտրությունը կկատարեն սեպտեմբերի 13-ին: Բոլորը  տեսնում են և’ իմ կատարած աշխատանքները, և’ վերաբերմունքը, և’ արժանիքները: Առայժմ ոչինչ ասել չեմ կարող, պարզապես` գիտեմ, որ արել եմ ամեն ինչ, որ մեր գյուղը լինի նորմալ …

-Այնուամենայնիվ, վերընտրվելու դեպքում՝ առաջնահերթ ինչ ծրագրեր ունեք։

-Ես շատ նպատակներ ունեմ,շենացնելու եմ այս գյուղը , կարգավորելու եմ շատ հարցեր: Ծնվել, մեծացել եմ այս գյուղում,  ես ինձ պարտավորված էի զգում, որ թեկուզ իմ թոռնիկների համար  չհեռանայի և իմ աշխատանքով ներդրում ունենայի այս  գյուղը շենացնելու գործում:Իմ համագյուղացիները  տեսել են  և ներկա են  եղել իմ  բոլոր կատարած  աշխատանքներին:Մենք մեր տունն ենք համարում մեր գյուղը....Գյուղում խմելու ջուր չկար, դաշտամիջյան ճանապարհները քարուքանդ վիճակում էին գտնվում : Յուրաքանչյուր ազգի, երկրի, քաղաքի ու գյուղի զարգացման, պաշտպանության, ծաղկման ու բարգավաճման լավագույն գրավականը առողջ սերունդն է:Եվ ես ամեն ինչ անելու եմ գյուղի երեխաների և երիտասարդության համար…

-Ի՞նչ կմաղթեք Ձեր ընտրողներին, Ձեր համագյուղացիներին։

Մաղթում եմ գեղարքունիքցիներին  ամենալավն ու բարին։Թե ո՞վ կընտրվի մարզի անունը կրող գյուղում՝ այդքան էլ կարեւոր չէ:Իրենք արժանի են լավ կյանքի։ Չեմ ասում, թե՝ ես վերընտրվեմ, խնդիրները վերջանալու են։ Սակայն շատ ու շատ հարցեր, անպայման լուծում կստանան։ Չնայած ասեմ, որ եթե չընտրվեմ էլ ես կաշխատեմ իմ հնարավորությունների սահմաններում օգնել եմ և  միշտ էլ կօգնեմ  իմ հայրենակիցներին , քանի որ ես սիրում եմ գյու՛ղը, իմ ծննդավա՛յրը, իմ համագյուղացու՛նինձ համար համայնքապետ աշխատելը ինքնանպատակ չէ

Մեր համայնքի բնակիչներին կոչ եմ անում պահպանել պատիվ, հարգանքը մեր մեջ, արդեն 11 տարի է ձեր գյուղապետն եմ:Սեպտեմբերի 13-ին նորից գյուղապետի ընտրություններ են, իմ գործելաոճը բոլորիդ հայտնի է, ամեն ինչ անում եմ ի օգուտ ձեզ: Ընտրեք, աշխատեմ, ապրենք միասին: