Համայնքների խոշորացման մասին օրենքի նախագիծը ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց

Ազգային ժողովը այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Նախագծին կողմ էր քվեարկել 63 պատգամավոր, ձեռնպահ և դեմ քվեարկողներ չեն եղել:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեցնախագիծը՝ նշելով, որ խոշորացման արդյունքում կունենանք 78 համայնք, այդ թվում՝ Երևանը:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնեց, որ բազմաթիվ առաջարկների հիման վրա որոշակի փոփոխություններ են արվել: Մասնավորապես՝ Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքի կենտրոնը Ջրառատից տեղափոխվել է Գայ բնակավայր: Հաջորդ փոփոխությամբ Նոր Հաճնի հետ 8 բնակավայր կմիավորվի, կլինեն Նոր Հաճն եւ Եղվարդ խոշորացված համայնքները:

Նշենք, որ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը: