12 Նոյեմբերի, 2016

Դժբախտություն ում հետ ասես՝ կպատահի: Բայց երբ լույսը դեռ նոր բացված Toyota Land Cruiser մակնիշի շքեղագույն մեքենան իր 10 ՕD 100 շքեղագույն համարանիշով հանկարծ վրաերթի է ենթարկում փողոցն անցնող հետիոտնին, այստեղ արդեն պատկերը դառնում է փոքր-ինչ տարբեր սովորական տրանսպորտային պատահարից:

Այսօր հենց նման մի դեպք է արձանագրվելԲադալ Մուրադյան փողոցում՝ «Իդեալ Վալան Պրոֆ» շինության դիմաց: Հիշյալ մեքենան հարվածել է կնոջը, վթարվածին անմիջապես տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Իսկ դեպքի վայր հասած ոստիկանները պարզել են, որ մեքենայի ղեկին եղել է «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի հայրը՝ Վահան Բաղդասարյանը։

Այս միջադեպը գուցե թե ուշադրության էլ չարժանանար, եթե անուղղակի ընդհանրություններ չգտնեինք հոր և որդու արարքների մեջ: Մինչ ավագ Բաղդասարյանը մարդկանց է տրորում ճանապարհներին, նրա փառապանծ որդին էլ մեծ անուն է վաստակել քաղաքական դաշտում ծանր վնասվածքներով «վրաերթեր» կատարելու հարցում: Իսկ Արթուրիկի հարվածներից տուժածների թիվը հազարներով է հաշվվում: Այնպես որ, Վահան Բաղդասարյանի հետ կատարվածն ընդամենը դժբախտ պատահար է՝ իր զավակի աղետալի ավերածությունների համեմատ:

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Shame.am



Լրահոս