28 Նոյեմբերի, 2016

Հանրապետականը տանը մնացած աղջկա պես բոլոր պոտենցիալ փեսացուներին «քարշ է տալիս» զագս, այս ամենից «փրկություն» չունեցավ անգամ վարչապետ Կարեն Կարապետյանն ու նրա բերած ապաքաղաքական նախարարները:

Ani Product

Իսկ օրերս ՀՀԿ-ն հպարտ հայտարարեց, որ 7000 հոգի Հանրապետականին անդամակցելու դիմում է գրել: Այս թիվը ոչ մեկ լուրջ չի ընդունել, հանրության լայն շերտերում չեն հավատում, որ Հայաստանում կարելի է այդքան անկուսակցական մարդ գտնել, ում երազանքների ուժը ՀՀԿ-ն է: Իշխանական մեր աղբյուրը մի հետաքրքիր դիտարկում արեց: «Ինչո՞ւ եք զարմանում այդ թվի վրա, դա ուղիղ «Գազպրոմի» աշխատակիցների թվաքանակն է, փաստորեն Կարեն Կարապետյանի ՀՀԿ-ական դառնալուց հետո բոլոր գազավիկները հետեւել են նրա օրինակին: Փաստորեն՝ կարելի է ասել՝ ոչ թե Կարեն Կարապետյանը մտավ ՀՀԿ, այլ ՀՀԿ-ն մտավ գազպրոմ»:

Ani Product

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Լրահոս