Հեմոդիալիզի սարքերի մենաշնորհը 2 մարդու ձեռքում էր. Դավիթ Սանասարյան

10

«Երբ իմացանք, որ հեմոդիալիզի սարքերը բերում են և 2,2 անգամ թանկ գնով վաճառում են պետությանը, մասնակցում են գնումներին ու գերշահույթ են ստանում պետության հաշվին, ՊՎԾ-ն սկսեց այդ գործընթացը»,- Դավիթ Սանասարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Սանասարյանը։

Նրա խոսքով՝ շուկայի գրեթե ութսուն տոկոսը եղել է երկու ընկերությունների ձեռքում, որոնցից մեկը Արթուր Ասատրյանի քրոջ որդուն է պատկանում, մյուսը՝ Սամվել Ալեքսանյանին։

«Փետրվարին հանդիպում են հայտնի բլոգեր, համապատասխան անձի փեսան ու Արթուր Վանեցյանը։ Դրանցի հետո, երբ մեր գործողությունների արդյունքում պետք է ուսումնասիրվեր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչը», որի տնօրենն էր այն ժամանակ Միքայել Մինասյանի հայրը, այդ ժամանակ ինձ, ՊՎԾ-ին վերաբերող գործ է հարուցվում»։

Դավիթ Սանասարյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 1-ին, ժամը 10:30։

Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: