16 Նոյեմբերի, 2016

«Հայկական ժամանակ» օրաթերթը իր այսօրվա համարում գրում է.

Ani Product

«Մեր տեղեկություններով, արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման նախկին պետ եւ բանանի ներկրման մոնոպոլիստ Միհրան Պողոսյանն իր ապագայի վերաբերյալ իշխանությունների հետ փոխհամաձայնության է եկել:

Ani Product

Օվշորային հայտնի սկանդալից ու ԴԱՀԿ պետի պաշտոնից հրաժարական տալուց հետո նա ակտիվորեն բանակցել է իշխանությունների հետ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար: Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նա դա հաջողել է, պայմանով, որ հանձնել է արագաչափերի եւ կարմիր գծերի բիզնեսում ունեցած իր բաժնեմասը:

Հիշեցնենք, Սերժ Սարգսյանը վերջերս պատկան մարմիններին հանձնարարեց այդ բիզնեսը պետականացնելու շուրջ բանակցություններ վարել դրանց սեփականատերերի հետ, ինչը արվում է: Այնպես որ, Միհրան Պողոսյանը կարող է հայտնվել ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում Քանաքեռ-Զեյթուն համայնքում առաջադրվելու նպատակով եւ պայմանով, որ իր միջոցներով հնարավորինս շատ ձայներ ապահովի ՀՀԿ-ի համար:

Մանրամասները` թերթում:

Կիսվեք նյութով՝

Լրահոս